Կլոդիոն Clodion, իսկական անուն-ազգանունը՝ Կլոդ Միշել, (դեկտեմբերի 20, 1738(1738-12-20)[1][2][3][…], Նանսի, Լոթարինգիա - մարտի 29, 1814(1814-03-29)[3], Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ։ Հռչակվել է ռոկոկոյի ավանդույթներով ստեղծած, բայց ընդհանուր ռիթմաշարով ավելի զուսպ, զվարճացող սատիրներ, բաքոսուհիներ, ամուրներ պատկերող թրծակավե նուրբ, դեկորատիվ արձանիկներով, արձանախմբերով ու ռելիեֆներով, կիրառական առարկաներով (մոմակալներ, ճյուղավոր աշտանակներ, սկահակներ)։

Կլոդիոն
ֆր.՝ Clodion
Ծնվել էդեկտեմբերի 20, 1738(1738-12-20)[1][2][3][…]
ԾննդավայրՆանսի, Լոթարինգիա
Մահացել էմարտի 29, 1814(1814-03-29)[3] (75 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՈւսուցիչLambert Sigisbert Adam? և Ժան Բատիստ Պիգալ
Ստեղծագործություն(ներ)The French Army Entering Munich?
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինCatherine-Flore Pajou?
Ծնողներմայր՝ Anne Adam?
 Clodion Վիքիպահեստում

Կլոդիոնն աշակերտել է հորը՝ պրուսական թագավորի պալատական քանդակագործ Թոմաս Միշելին, ապա՝ քեռուն՝ նույնպես քանդակագործ Լամբեր-Սիժիսբերին, այնուհետև՝ անվանի արձանագործ Ժան Բատիստ Պիգալին։ 1759 թվականին կերպարվեստի և քանդակի թագավորական ակադեմիայում նրա ներկայացրած աշխատանքներն արժանացել են գլխավոր մրցանակին։ 1762 թվականին Կլոդիոնը մեկնել է Հռոմ, որտեղ անց է կացրել ինը տարի, ուսումնասիրել անտիկ արվեստի նմուշները։ Ի դեպ, Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհին նախքան իտալացի քանդակագործ Ֆալկոնեին Սանկտ Պետերբուրգ հրավիրելը իր գործակալների միջոցով համառորեն ջանացել է Կլոդիոնին համոզել, որ գա Ռուսաստան, բայց վերջինս գերադասել է մեկնել Հռոմ[4]։ Անվանի անձանց դիմաքանդակներ, սատիրների, բաքոսուհիների, ամուրների արձանիկներ, կիրառական առարկաներ ստեղծելուց զատ՝ Կլոդիոնը Սևրի հախճապակու գործարանի համար պատրաստել է կաղապարանմուշներ, բազմացրել է իր աշխատանքները և հանել վաճառքի, ինչը նորություն էր այն ժամանակներում։ Նրա արվեստի նրբագեղ ոճը նկատի առնելով՝ նրան անվանել են «քանդակագործության Ֆրագոնար»։

Կլոդիոնի աշակերտներից է եղել Ժոզեֆ Շառլ Մորենը (1759—1834)[5]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Clodion // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00039496
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. Власов В. Г.. Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 2. — Словарь имен, 1996. — С. 421
  5. Neues allgemeines Künstler-Lexicon; oder Nachrichten von dem Leben und den Werken der Maler, Bildhauer, Baumeister, Kupferstecher etc. Bearb. von Dr. G. K. Nagler. München, E.A. Fleischmann, 1835—1852.

Գրականություն խմբագրել

  • Simone Hoog, préface de Jean-Pierre Babelon, avec la collaboration de Roland Brossard, Musée national de Versailles. Les sculptures. I - Le musée, Paris, Réunion des musées nationaux, 1993.
  • Sous la direction de Guilhem Scherf, Clodion et la sculpture française de la fin du s-|XVIII, Paris, Louvre/La documentation française, 1992 2-11-003019-4.
  • Allgemeines Lexikon der bildenden Künstler: sous-titre= von der Antike bis zur Gegenwart, éditeur = E.A. Seemann, collection = siebenter Band, année =1912 , lieu = Leipzig, pages =604.
  • Antoine Dingé, Notice nécrologique sur C.M. Clodion, 1814, nb p.|8
  • Parker, James & Le Corbeiller, Clare (1979). A Guide to the Wrightsman Galleries at the Metropolitan Museum of Art. New York: The Metropolitan Museum of Art. ISBN 0-87099-186-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (see index, Clodion (Claude Michel): p. 127-128)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդիոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 484