Ժան Բատիստ Պիգալ
Ժան Բատիստ Պիգալ (1714-1785), ֆրանսիացի քանդակագործ։ 1722 թվականից սովորել է Ռ․ Լը Լոռենի և Ժ․ Բ․ Լեմուանի մոտ։ Ռոկոկոյից կլասիցիզմ անցումնային ոճով ստեղծել է դիցաբանական և այլաբանական արձաններ և արձանախմբեր («Մույկը կապող Մերկուրիոսը», 1744, «Վանդակով տղան», 1749, երկուսն էլ՝ մարմար, Լուվր, Փարիզ)։ Առավել հաջողված գործերից են մահարձանները, հուշարձանները, Վոլտերի արձանը (մարմար, 1776, Ֆրանսիական ինստիտուտի գրադարան, Փարիզ), դիմաքանդակները (կոլեկցիոներ Տ․ Է․ Դեֆրիշի և նրա նեգր ծառա Պոլի կիսանդրիները, թրծակավ, մոտ 1760, Գեղեցիկ արվեստների թանգարան, Օռլեան)։
Ժան Բատիստ Պիգալ ֆր.՝ Jean-Baptiste Pigalle | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1714[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռյուեյ-Մալմեզոն[4] |
Մահացել է | օգոստոսի 20, 1785[4] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Cimetière du Calvaire |
Քաղաքացիություն | ![]() |
Երկեր | Voltaire Naked? և Mercury? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ |
Անդամություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
Jean-Baptiste Pigalle Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Jean-Baptiste Pigalle
- ↑ Jean-Baptiste Pigalle — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118792113 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ (unspecified title) — 2016.