Քլիվլենդ Էմորի

ամերիկացի գրող
(Վերահղված է Կլիվլենդ Էմորիից)

Քլիվլենդ Էմորի (անգլ.՝ Cleveland Amory, սեպտեմբերի 2, 1917(1917-09-02)[1], Nahant, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հոկտեմբերի 14, 1998(1998-10-14) կամ հոկտեմբերի 15, 1998(1998-10-15)[2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, որն իր կյանքը նվիրել է կենդանիների պաշտպանությանը։ Առավել հայտնի է որպես իր կատվի մասին գրքերի հեղինակ, որի մականունն է Սպիտակ արջ (Polar Bear), որին Էմորին փրկեց 1977 թվականի Սուրբ Ծննդյան օրը՝ Մանհեթենում[4]։

Քլիվլենդ Էմորի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1917(1917-09-02)[1]
ԾննդավայրNahant, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 14, 1998(1998-10-14) (81 տարեկան) կամ հոկտեմբերի 15, 1998(1998-10-15)[2] (81 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Միլթոն ակադեմիա
ԵրկերThe Cat Who Came for Christmas?
Մասնագիտությունգրող, television critic և լրագրող
Ծնողներհայր՝ Robert Amory?[3], մայր՝ Leonore Cobb?

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941-1943 թվականներին, Էմորին ծառայել է ԱՄՆ բանակի ռազմական հետախուզությունում։ Կլիվլենդ Էմորին դարձել է Միացյալ Նահանգների Կենդանիների պաշտպանության ընկերության հիմնադիրներից մեկը (HSUS), որի տնօրենների խորհրդում եղել է 1961 թվականից մինչև 1970 թվականը[5]։ 1967 թվականին հիմնադրել է Fund for Animals ընկերությունը։ Նաև 1987 թվականից մինչև իր մահը՝ 1998 թվականը, նա եղել է New England Anti-vivisection Society միության նախագահը (NEAVS):

1960-ականներին և 1970-ականներին աշխատել է որպես քննադատ «Հեռուստատեսային ուղեցույց»-ում։ Էմորիին գրավում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դորիս Դեյը, Էնժի Դիկինսոնը և Մերի Թայլեր Մուրը` իր բնական մորթե հագուստի դեմ արշավների համար։ Նա ձեռք բերեց առաջին օվկիանոսային նավը Պոլ Վոթսոնի համար, որը Ծովային կենդանական աշխարհի պաշտպանության ընկերության հիմնադիրն է (անգլ.՝ Sea Shepherd Conservation Society): Վոթսոնը այդ նավը օգտագործում էր իր առաջին ճապոնական կետորսական դիմադրումների համար[6]։

2005 թվականին Միացյալ Նահանգների Կենդանիների պաշտպանության ընկերությունը (HSUS-ը) կազմեց համատեղ ձեռնարկություն Fund for Animals-ի հետ։ Ներկայումս Միացյալ Նահանգների Կենդանիների պաշտպանության ընկերությունը՝ HSUS-ը, սպասարկում է Տեխասի «Cleveland Amory Black Beauty Ranch» կենդանիների համար ապստարաը[7][8]։

2006-ին Ջուլի Հոֆֆման Մարշալը հրապարակեց Էմորիի կենսագրությունը՝ «Making Burros Fly»[9][10][11]:

Կլիվլենդ Էմորին մահացավ 1998 թվականին որովայնի աորտայի անևրիզմից (անոթալայնանքից)։ Նա դիակիզվել էր, իսկ նրա մոխիրը Տեխասի Black Beauty Ranch ագարակատանը ցրել էր իր սիրելի էշը, որի մականունն էր Ընկերասեր (Friendly): Այսօր այդ ագարակում Էմորիի քարե հուշարձանը կանգնած է իր սիրելի կատվի գերեզմանատան կողքին, որի մականունն էր Սպիտակ արջ (Polar Bear):

Ստեղծագործական աշխատանքներ խմբագրել

  • The Cat Who Came for Christmas (1987) Ամֆորա, 2005, ISBN 5-94278-956-8
  • The Cat and the Curmudgeon (1991)
  • The Best Cat Ever (1993)
  • Hometown
  • The Proper Bostonians (1947)
  • Who Killed Society? (1960) Table of Contents. Արխիվացված 2012-01-20 Wayback Machine
  • Cleveland Amory’s Compleat Cat
  • The last resorts (1952)
  • Animail
  • Newport: There she sits
  • Cat Tales: Classic Stories from Favorite Writers
  • Man Kind? Our Incredible War on Wildlife (1974)
  • 1902 Edition of The Sears, Roebuck Catalog
  • The Trouble with Nowadays : A Curmudgeon Strikes Back (1979)
  • Ranch of Dreams: A Lifelong Protector of Animals Shares the Story of His Extraordinary Sanctuary

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
  4. Cleveland Amory, Polar Bear and animal rescue
  5. The HSUS and The Fund: A Shared Visionary and a Shared Future Արխիվացված 2010-09-09 Wayback Machine
  6. Making Burros Fly — Remembering Cleveland Amory Արխիվացված 2009-10-06 Wayback Machine
  7. «Meet Our Partners». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Wayne Pacelle : The Humane Society of the United States». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  9. Making Burros Fly: Cleveland Amory, Animal Rescue Pioneer Արխիվացված 2008-09-05 Wayback Machine
  10. MakingBurrosFly.com
  11. страница Making Burros Fly на IMDB

Արտաքին հղումներ խմբագրել