Կլարենս[1] (ֆր.՝ Clarens), փոքր գյուղ Շվեյցարիայի Մոնտրյո կոմմունայի Վո կանտոնում։ Գտնվում է Ժնևի լճի հյուսիսարևելյան ափին։

Գյուղ
Կլարենս
(ֆր.՝ Clarens)
Կլարենսի ընդհանուր պատկերը Ժնևի լճից
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ԲԾՄ380 մ
Ժամային գոտիUTC+1
Ավտոմոբիլային կոդVD
Կլարենս (Շվեյցարիա)##
Կլարենս (Շվեյցարիա)

Կլարենսը տեղակայված է Մոնտրյո քաղաքի կողքին։ Կլարանս, Մոնտրյոյի այս շրջանը 19-րդ դարում դիտարկվում էր որպես մեկ միասնական տարածք, որը տեղակայված է Շվեյցարիայի Ժնևի լճի հյուսիսարևելյան ափերին (ֆր.՝ Clarens Clarens, Vernex, Chernex, Territet, Veytaux[2]): Այս տարածքները Շվեյցարական Ռիվերայի մասն են և մի ժամանակ գրավիչ էին բազմաթիվ կոմպոզիտորների և գրողների համար։

Բնություն, կլիմա և տնտեսություն խմբագրել

Գյուղը գտնվում է Ժնևի լճի հյուսիսային ափին։ Տարվա ցուրտ կեսում միջին ամսական ջերմաստիճանը մոտավորապես 3-7 °C: Այս կողմերում աճում է բարձրակարգ խաղող։ Կան ջրաբուժական կառույցներ, 17% աղաջրերով, մագնեզիումի քլորիդներով։ Մոտակայքում կան նաև Լավեյ լե Բան (ֆր.՝ Lavey-les-Bains) կոչվող թույլ ալկալիական, տաք ծծմբական աղբյուրներ։ Կլարենս գյուղում և առհասարակ այս շրջանում լավ են զարգացած հաղորդակցության ուղիները։ Կլիման բավականին հաստատուն է և չափավոր խոնավ։ Կլարենսը շրջապատված է Ալպերով։

 
Կլարենսը շրջապատող Ալպերը

Հայտնի մարդիկ խմբագրել

Երկար ժամանակ Կլարենսում է ապրել ռուս մեծ կոմպոզիտոր Պ․ Ի․ Չայկովսկին։ Այստեղ է նա գրել Եվգենի Օնեգին և Ժաննա դ'Արկ օպերաները, ինչպես նաև հանրաճանաչ նվագախմբի հետ ջութակի համար կոնցերտը (մարտ 1878)։ Այն տեղում, որտեղ ապրել է Չայկովսկին այժմ գտնվում է Ռոյալ Պլազա (Royal Plaza) հյուրանոցը։

Մոնտրյոի և Կլարենսի շրջակայքում է ապրել մեկ այլ ռուս կոմպոզիտոր՝ Իգոր Ստրավինսկին։ Այստեղ է նա գրել իրեն համաշխարհային ճանաչում բերած Սուրբ Գարուն բալետը։ Ավելի ուշ, 1919 թվականին ստրավինսկին գրեց նաև մեկ այլ հայտնի բալետ՝ Պուլչինելլան։ Ստրավինսկուն հիշում են և Կլարենսում և Մոնտրյոյում։ Կլարենսում իր բալետի պատվին փողոցներից մեկը կոչել են «Rue du Sacre du Printemps» (Սուրբ գարնան փողոց), իսկ Մոնտրյոյում Ստրավինսկու պատվին են անվանել համերգասրահը՝ «Auditorium Strawinsky» (Ստրավինսկու համերգասրահ)։

Հայտնի ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը 1960 թվականից մինչև իր մահը՝ 1977 թվականը, իր կին Վերայի հետ միասին ապրել է Մոնտրյոյում։ Նա 1964 թվականից վարձակալում էր Մոնտրյո Պալասի (ֆր.՝ Montreux Palace) համարներից մեկը։ Նաբոկովը Մոնտրյոյում մի քանի ստեղծագործություններ է գրել։ Նաբոկովը թաղված է Կլարենսի գերեզմանոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Произношение в оригинале: видео
  2. Энциклопедия Ф. А. Брокгауза и И. А. Ефрона в 86 тт. 1890—1907.