Կլաուս Յոհան Յակոբս (գերմ.՝ Klaus Johann Jacobs, դեկտեմբերի 3, 1936(1936-12-03)[1], Բրեմեն, Նացիստական Գերմանիա - սեպտեմբերի 11, 2008(2008-09-11)[2][1], Կյուսնախտ), շվեյցարացի միլիարդատեր։ Ունի գերմանական ծագում։

Կլաուս Յակոբս
գերմ.՝ Klaus Johann Jacobs
Ծնվել էդեկտեմբերի 3, 1936(1936-12-03)[1]
ԾննդավայրԲրեմեն, Նացիստական Գերմանիա
Մահացել էսեպտեմբերի 11, 2008(2008-09-11)[2][1] (71 տարեկան)
Մահվան վայրԿյուսնախտ
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Համբուրգի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներChristian Jacobs?

Կենսագրություն Խմբագրել

Յակոբսն ավարտել է Համբուրգի համալսարանը, իսկ ավելի ուշ՝ Սթենֆորդի համալսարանը։ Ավարտելուց հետո իր կարիերան է սկսել սուրճի և շոկոլադի արտադրության ոլորտում։ 1962 թվականին դարձել է Յակոբս AG ընկերության գնումների և մարքեթինգի գծով տնօրեն, իսկ 1972 թվականին՝ գլխավոր տնօրեն։ 1982 թվականին Յակոբս AG-ը և Interfood-ը միավորվել են՝ ստեղծելով Jacobs Suchard AG-ը՝ Եվրոպայի թիվ մեկ շոկոլադի և սուրճի համատեղ ընկերությունը (մինչև 1990 թվականը, երբ այն բաժանվել և վաճառվել է Philip Morris կորպորացիային)։ 1990 թվականին ստեղծել է Barry Callebaut ընկերությունը՝ շոկոլադի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը։

1991 թվականին Յակոբսը գնել է Adia Personnel Services ընկերությունը, որը հետագայում միացրել է Ecco-ի հետ։ Համատեղ ընկերությունը ստացել է Adecco անվանումը և մտել է Global Fortune 500-ի մեջ։

Կլաուս Յակոբսը մահացել է 2008 թվականի սեպտեմբերի 11-ին Շվեյցարիայի Կյուսնախտ քաղաքում[4][5]։

Մասնակից Խմբագրել

  • World Scout Foundation
  • 1996-1998 թվականներին Friends of the Hohe Tauern National Park-ի նախագահ
  • 2003 թվականից Ցյուրիխի օպերայի տնօրենների խորհրդի անդամ[6]
  • «Բայրոտի ընկերներ» ասոցացիայի տնօրենների խորհրդի անդամ։

Պատվավոր նշաններ և մրցանակներ Խմբագրել

  • 2005՝ Բազելի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պատվավոր դոկտորի կոչում
  • 2005՝ Ցյուրիխի կրթության քոլեջի կրթական մրցանակ՝ կրթական և երիտասարդական նախագծերի համար
  • 16 ապրիլ, 2008՝ Բրեմենի ոսկե մեդալ՝ Բրեմեն քաղաքի շահերին մատուցած ծառայությունների համար
  • 2008՝ Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիայի Լայբնից մեդալ՝ ակադեմիական գիտության մեջ ունեցած ավանդի համար
  • 1999՝ Silver World Award՝ Ամերիկայի սկաուտների կողմից
  • 2005-2008՝ Սկաուտների միջազգային կոմիտեի «Բրոնզե գայլ» մրցանակ
  • 1991՝ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան
  • 2000՝ Ավստրիայի պատվո նշան «Գիտության և արվեստի համար»[7]

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/09/11/AR2008091103514.html
  3. https://scout.org/bronze-wolf-awardees
  4. «Klaus J. Jacobs; Billionaire entrepreneur»։ New York Times։ 2008-09-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2010-12-31։ «Klaus J. Jacobs, 71, a German-born billionaire entrepreneur who built the world's ... firm founded by his great-uncle, Johann Jacobs & Co., when he was 33 . ...» 
  5. Edward Beckett (2008-09-13)։ «Chocolate King Jacobs Dies. Philanthropist succumbs to cancer at 71»։ Forbes magazine։ Վերցված է 2010-12-31։ «Klaus J. Jacobs, chocolate magnate, philanthropist and opera lover, has died aged 71. Urs Laufer, a family spokesman, said Jacobs died of cancer early on Thursday at home in Kuesnacht, near Zurich.» 
  6. «Chocolate King Jacobs Dies»։ Forbes։ 2008-09-13։ Վերցված է 2016-05-09 
  7. «Reply to a parliamentary question» (pdf) (գերմաներեն)։ էջ 1380։ Վերցված է 2013-02-04 

Արտաքին հղումներ Խմբագրել