Կլաուդիո Տորեխոն (իսպ.՝ Claudio Torrejón Tineo; մայիսի 14, 1993(1993-05-14)[1][2], Լիմա, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, «Ֆենիքս» (Մոնտեվիդեո) ակումբի կիսապաշտպան։

Կլաուդիո Տորեխոն
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1993(1993-05-14)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու
Դիրք կիսապաշտպան

Ակումբային գործունեություն խմբագրել

Տորեխոնը պրոֆեսիոնալ գործունեություն սկսել է «Սպորտինգ Կրիստալում»՝ իր հայրենի քաղաքում։ 2011 թվականի փետրվարի 13-ին Մելգարի դեմ խաղում իր նորամուտը նշել է պերուական օրինակում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մենսուն Քուինային[3]։ Իր երկրորդ մրցաշրջանում Կլաուդիոն դարձել է երկրի չեմպիոն, սակայն գրեթե չի մտել խաղադաշտ և որոշել է հեռանալ թիմից։ 2013 թվականի սկզբին նա միացել է «Ունիվերսիդադ Սան Մարտինին»։ Փետրվարի 9-ին իր նախկին ակումբի՝ «Սպորտինգ Քրիստալի» դեմ մենամարտում Տորեխոնը նշել է իր նորամուտը նոր թիմում[4]։ «Ունիվերսիդադում» Կլաուդիոն նույնպես հազվադեպ էր խաղադաշտ մտնում և երկու մրցաշրջանից հետո նա լքել է երկիրը։

2015 թվականի ամռանը Տորեխոնը պայմանագիր է կնքել հայկական «Ուլիսի» հետ։ Օգոստոսի 2-ին «Արարատի» հետ խաղում նա իր նորամուտը նշել է Հայաստանի առաջնությունում[5]։ 2016 թվականի սկզբին Կլաուդիոն տեղափոխվել է «Բանանց»։ Մարտի 2-ին «Փյունիկի» դեմ մենամարտում նշել է իր նորամուտը նոր թիմում[4][6]։ Նույն թվականին Տորեխոնն օգնել է ակումբին նվաճել Հայաստանի գավաթը։

2017 թվականի սկզբին Կլաուդիոն տեղափոխվել է ուրուգվայական «Ֆենիքս»։ Փետրվարի 4-ին, «Սուդ Ամերիկայի» դեմ խաղում, նա իր նորամուտը նշել է Ուրուգվայի Պրեմիերում[7]։

Միջազգային գործունեություն խմբագրել

2011 թվականին Պերուի երիտասարդական հավաքականի կազմում Տորեխոնը մասնակցել է Հարավային Ամերիկայի տնային երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Չիլիի[8], Վենեսուելայի[9] և Ուրուգվայի[10] հավաքականների դեմ։

2013 թվականին Կլաուդիոն Արգենտինայում մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Բրազիլիայի[11], Չիլիի[12], Ուրուգվայի[13], Էկվադորի հավաքականների դեմ[14]։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային նվաճումներ

  «Սպորտինգ Քրիստալ»

  •   Պերուի ֆոըտբոլի առաջնություն - 2012

  «Բանանց»

  • Հայաստանի գավաթակակիր - 2015-2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Спортинг Кристал VS. Мельгар 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  4. 4,0 4,1 «Спортинг Кристал VS. Универсидад Сан-Мартин 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  5. «Арарат VS. Улисс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  6. «Арарат VS. Бананц 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  7. «Суд Америка VS. Феникс Монтевидео 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  8. «Перу (до 20) VS. Чили (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  9. «Перу (до 20) VS. Венесуэла (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  10. «Перу (до 20) VS. Уругвай (до 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  11. «Бразилия (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  12. «Чили (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  13. «Перу (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  14. «Эквадор (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել