Կլաուդիա Նոյեմի Ամուրա (իսպ.՝ Claudia Noemí Amura, օգոստոսի 26, 1970(1970-08-26), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր, մասնագիտությամբ ժուռնալիստ։

Կլաուդիա Ամուրա
Պետություն(ներ) Արգենտինա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 26, 1970(1970-08-26) (53 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Կոչումկանանց գրոսմայստեր[1] և կանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2180
ՖԻԴԵ համար100536
365chessClaudia_Amura
Chesstempo համար7462
ICCF համար7462
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
Մարզական ակումբÉvry Grand Roque
 Claudia Amura Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կլաուդիա Ամուրան ծնվել է 1970 թվականին, Լա Բոկա քաղաքում։ 6 տարեկանից զբաղվել է շախմատով, իր առաջին մրցաշարին մասնակցել է 8 տարեկանում։ 13 տարեկանում դարձել է ազգային մրցաշարի հաղթող, որին մասնակցել է 32 շախմադիստ, որոնցից միայն երկուսն են եղել կանայք։ 1980-ականների երկրորդ կեսից նրան մարզել է միջազգային գրոսմայստեր Օսկար Պանոն։

Կլաուդիա Ամուրան բազմիցս եղել է Արգենտինայի չեմպիոն, հաղթող է ճանաչվել 1997 Վենեսուելայում տեղի ունեցած Պանամերիկյան առաջնությունում, վեց անգամ՝ 1990, 1992, 1994, 1996, 1998, 1999 թվականներին դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն, 1990 թվականին հաղթել է Կուբայում տեղի ունեցած Կապաբլանկայի հուշամրցաշարի կանանց խմբում, երեք անգամ՝ 1990, 1991, 1993 թվականներին մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական մրցումներին, լավագույն արդյունքը ցուցաբերել է 1990 թվականին Ազովում՝ 5-րդ տեղ[3]։

Երեք անգամ մասնակցել է նոկաուտ համակարգի աշխարհի առաջնություններին․ 2000 թվականին 1-ին փուլում պարտվել է Սյույ Յուհուային, 2006 թվականին 1-ին փուլում՝ Իրինա Կռուշին, 2008 թվականին 2-րդ փուլում՝ Ռուան Լյուֆեյին, երկու անգամ՝ 2005 և 2007 թվականններին դարձել է Ամերիկայի առաջնությունների բրոնզե մեդալակիր[4]][5][6], 2007 թվականին հաղթող է ճանաչվել Պորտերո դե լոս Ֆյունեսի զոնալ մրցաշարում, մասնակցել է 1988, 1990, 1992, 1994, 1998, 2008, 2010, 2012 թվականների օլիմպադաներին, 1990 թվականի օլիմպիադայում առաջին խաղատախտակի վրա նվաճել է անհատական արծաթե մեդալ[7]։

2008 թվականի աշխարհի առաջնությունում ստորագրել է նամակ, որում պահանջել է Ռուս-վրացական պատերազմի պատճառով առաջնությունը տեղափոխել Ռուսաստանից։ Այնուամենայնիվ նա մասնակցել է առաջնությունը[8]։

Անձնական կյանք խմբագրել

1997 թվականին ամուսնացել է մեքսիկացի գրոսմայստեր Հիլբերտո Էռնանդես Գերերոյի հետ, ունի չորս երեխա՝ Ժիլբերտուն (1998), Լուիսը (2000), Սանտյագոն (2001) և Ռոսիոն (2003)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 OlimpBase
  3. «1990 Azov Interzonal Tournament». Արխիվացված օրիգինալից 2002 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  4. «2000 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  5. «World Chess Championship (Women) 2008 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  6. «2006 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  7. «OlimpBase». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  8. «Илюмжинов просит Саакашвили о помощи» Արխիվացված 2016-03-12 Wayback Machine на сайте 64.ru за 22.08.2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Ամուրա» հոդվածին։