Կլանյեց (Խորվաթիա)
Կլանեց (խորվ.՝ Klanjec), քաղաք Խորվաթիայում: Ըստ 2011 թվականի մարդահամարի, քաղաքում ապրում է 567 մարդ, մունիցիպալ շրջանում՝ 2915:
Քաղաք | ||
---|---|---|
Կլանեց | ||
խորվ.՝ Klanjec | ||
Երկիր | ![]() | |
Ղեկավար | Ժոլկո Կոլոր (2009—2013, HSLS) | |
Մակերես | 26 կմ² | |
ԲԾՄ | 203 մետր | |
Խոսվող լեզուներ | խորվաթերեն | |
Բնակչություն | 567 մարդ (2011) | |
Ագլոմերացիա | 2915 | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Փոստային ինդեքսներ | 49290 | |
Պաշտոնական կայք | klanjec.hr | |
| ||
ՂեկավարությունԽմբագրել
Ժելկո Կոլապը քաղաքապետ է ընտրվել 2009 թվականին: Նրա լիազորությունները շարունակվել են մինչև 2013 թվականը: 1993 թվականին Կլանեցը ըստ տեղական ինքնակառավարման նոր օրենքի ստացել է համայնքի կարգավիճակ, իսկ 1997 թվականին՝ քաղաքի կարգավիճակ: 1993-1994 թվականներին համայնքի առաջին ղեկավարը եղել է Տոմիսլավ Ժիբրատը, իսկ տեղակալը՝ Նադելկո Բաբիչը, որը 1997 թվականին քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո դարձավ քաղաքապետ:
ԷկոնոմիկաԽմբագրել
Կլանեցի երկաթուղային կայարանը վաղուց լքված է եղել: Նախկինում այստեղով անցել է Զագրեբ-Ցելե գնացքը: Կլանեցը ավանդաբար եղել է արհեստի քաղաք: Երկաթուղային հաղորդակցության վերացումը, տրանսպորտային համակարգի հետամնացությունը, աշխատատեղերի բացակայությունը բացասաբար են ազդել միգրացիոն գործընթացների վրա: Բնակչությունը, հատկապես երիտասարդությունը, տեղափոխվել է խոշոր քաղաքներ: «Bestal» ընկերության բացումը քաղաքի տնտեսության միակ դրական տեղաշարժն էր սկսած 20-րդ դարի 90-ական թվականներից:
Հայտնի քաղաքացիներԽմբագրել
- Անտուն Ավգուստինիչ, քանդակագործ
- Իվան Բրոզ, լեզվաբան
- Չիրիլ իվևկովիչ, ճարտարապետ
- Ֆրանո Իվևկովիչ, լեզվաբան
- Օտոն Իվևկովիչ, նկարիչ
- Անտուն Միխանովիչ, Խորվաթիայի հիմնի հեղինակը
ՍպորտԽմբագրել
Քաղաքում հիմնվել են կանանց և տղամարդկանց ֆուտբոլային «Կլանեց» ակումբներ:
Արտաքին հղումներԽմբագրել
- «Галерея Антуна Аугустинчича»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2017-06-15