Կիևյան տորթ, տորթ՝ Կարլ Մարքսի անվան Կիևյան հրուշակային գործարանի կողմից (Կիևյան հրուշակային գործարան Roshen)։

Picto infobox mets.png
Կիևյան տորթ
Kiev cake slice.JPG
Կիևյան տորթ
Ծագում
Տեսակտորթ
Առաջացման երկիրԽՍՀՄ
ՀեղինակԿ. Ն. Պետրենկո, Ն. Չերնոգոր
Ստեղծման տարեթիվ1956
Բաղադրամասեր
Հիմնականալյուր, սպիտակուց, շաքարավազ, վանիլային փոշի, ընկույզ
Հնարավորգինի, սերուցքային կարագ, կոնյակ, խտացրած կաթ, կակաո
Commons-logo.svg Kyiv cake Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Մի անգամ հրուշակագործները մոռացել են սառնարանում դնել սպիտակուցային խառնուրդի մի մասը և հաջորդ օրը, ներկայանալով աշխատանքի, Կոնստանտին Նիկիտովիչ Պետրենկոն, 17- ամյա հրուշակագործի օգնական՝ Նադեժդա Չերնոգորի հետ վախով և տագնապով որոշել են սպիտակուցային խառնուրդը խառնել կարագային կրեմով, լցնել վանիլային փոշի և զարդարել ծաղկավոր զարդարանքներով։ Հենց այսպես առաջացավ տորթի նախակարապետը, որին վճռվել էր շուրջ մի քանի տասնյակ տարիներ լինել Կիևի այցելության քարտը։

«Կիևյան Տորթի» բաղադրատոմսը ժամանակի հետ զուգընթաց փոփոխվել է։ 1970-ական թվականներին գործում էր սպիտակուցով և ընկույզով պատրաստված խառնուրդի տարբերակը, որից հետո սկսեցին ավելացնել պնդուկ և արախիսենի։ Այսպիսի թանկարժեք ընկույզներն թանկացրեցին տորթի գինը, ուստի արտադրությունը նորից սկսեց պնդուկով պատրաստել։

ԲաղադրատոմսԽմբագրել

Հիմա տորթը կազմվում է երկու ընկուզային խմորներից՝ կրեմի նրբաշերտով։ Տորթի վերևի հատվածը զարդարված է տարբեր կրեմներով, իսկ կողմնային մակերևույթը՝ ընկուզային խառնուրդով։ Տորթի ապրանքանշանը և պատրաստման եղանակը պատկանում են Roshen հրուշակային ընկերությանը։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Լ. Ի. Բրեժնևին՝ իր 70-րդ ամյակին, նվիրել են Կիևյան տորթ։ Այդ տորթը բաղկացած էր 70 խմորից և կշռում էր 5 կգ-ից ավել։ Ասվում է, թե Բրեժնևին այդ տորթը շատ է դուր եկել և նա հրամայել է, որ իր խոհարարներն կրկնեն գլուխգործոցը։ Տորթի բնագիր բաղադրատոմսը մինչև հիմա գաղտնիք է[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել