Կիտրոնաթիթեռ ամինտա

միջատների տեսակ
Կիտրոնաթիթեռ ամինտա
Կիտրոնաթիթեռ ամինտա
Կիտրոնաթիթեռ ամինտա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Կիտրոնաթիթեռ (Gonepteryx)
Տեսակ Կիտրոնաթիթեռ ամինտա (G. amintha)
Միջազգային անվանում
Gonepteryx amintha

Կիտրոնաթիթեռ ամինտա[1] (լատին․՝ Gonepteryx amintha), սպիտակաթիթեռների (Pieridae) ընտանիքի մեջ մտնող Gonepteryx ցեղի ցերեկային թիթեռ։

Բնութագիր խմբագրել

Ցեղի կազմի մեջ մտնող ամենամեծ տեսակը՝ արուների առջևի թևերի երկարությունը 29-36 մմ, էգերինը՝ 33-38 մմ։ Առջևի թևերը ունեն բնութագրիչ ձև՝ նրանց գագաթը սովորաբար կեռիկաձև թեքված է դեպի ներքև։ Ծայրային և ստորին անկյունների միջև կա բավականին խոր փոսիկ։ Արուների առջևի թևերի արտաքին երեսը ավելի վառ է, քան հետևի թևերինը։ Առջևի թևերը ստորին կողմում կտրուկ երկգույն են՝ արտաքին եզրը սպիտակ է (նույն գունավորումն ունի նաև հետին թևերի ստորին մասը), իսկ թևերի մնացած մասը դեղին է։ Նրա արտաքին ծայրամասի երկայնքով, նաև խորանարդաձև բնի և M3 ջղի երկայնքով կան լավ արտահայտված արծաթագույն թեփուկներ։ Ներքևի թևի վրա ճառագայթային բնի Rs и M1 ճյուղավորումների միջև հեռավորությունը չնչին է, այն փոքր է սկավառակային բծի երկարությունից։ Հետին թևը իր վերին կողմում կամ առանց ուլտրամանուշակագույն ճառագայթները անդրադարձնող թեփուկների է (ենթատեսակ G. amintha amintha Blanch., G. a. limonia Mell, 1943), կամ այդ թեփուկները տեղադրված են միայն թևի կենտրոնում (ենթատիպ G. a. formosana Fruhstorfer, 1908). G. a. thibetana Nekrutenko ենթատեսակների մոտ, 1968 և G. a. murayamae Nekrutenko, 1973 դրանք ամբողջովին ծածկում են հետևի թևերը։ Առջևի թևերի արտաքին ծայրերի երկայնքով մուգ երիզապատումը հստակ շերտով է և հասնում է մինչև Cu1 ջղին։ Սկավառակային բծերը խոշոր են, 2-3 մմ տրամագծով, էգերի մոտ ունեն վառ նարնջագույն գունավորում[1]։

Արեալ խմբագրել

Կենտրոնական և Հարավային Չինաստան, Թայվան, Հյուսիսային Լաոս[1][2]։

1975 թվականի օգոստոսի 6-ին Պրիմորիեի երկրամասի հարավային մասում գտնված արուի պատճառով տեսակը (ենթատեսակ G. a. limonia Mell, 1943) սխալմամբ վերագրվում է Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի հարավին[3][4][5]։ Այդպես էլ կիտրոնաթիթեռ ամինտան ներառվեց Ռուսաստանի թեփուկափեվավորների կատալոգի մեջ[6]։ Ինչպես նշում է Յ.Պ.Կորշունովը, այս նմուշը արտաքին տեսքով հանդիսանում է մեծ կիտրոնաթիթեռի աբեռացիա, որից այն տարբերվում է միայն առջևի թևերի վրա կարմրավուն թեփուկների բարակ շերտով[7]։ Պետք է նաև հաշվի առնել, որ տեսակի արեալը գտնվում է Պրիմորիեի հարավում, ամենահյուսիսային բնակավայրը գտնվում է Չինաստանի մերձարևադարձային գոտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Кошкин Е. С. Лимонницы (Lepidoptera, Pieridae: Gonepteryx) Дальнего Востока России: таксономия, биология и распространение. Амурский зоологический журнал I (4), 2009. С. 374—385
  2. Kudrna O. A revision of the genus Gonepteryx Leach (Lep., Pieridae) // Entomologist’s Gazette, 1975. Vol. 26. P. 3-37
  3. Tuzov V.K., Bogdanov P.V., Devyatkin A.L., Kaabak L.V., Korolev V.A., Murzin V.S., Samodurov G.D., Tarasov E.A. Guide to the Butterfles of Russia and Adjacent Territories. Vol. 1. Hesperiidae, Papilionidae, Pieridae, Satyridae. Sofi — Moscow, 1997. 480 pp
  4. Мартыненко А. Б. Полевой определитель дневных бабочек (Lepidoptera, Diurna) Приморского края. Уссурийск: Изд-во УГПИ, 2000.116 с
  5. Мартыненко А. Б., Глущенко Ю. Н., Бочарников В. Н., Горовой П. Г., Нечаев В. А., Ермошин В. В., Недолужко В. А., Горобец К. В., Дудкин Р. В. Биоразнообразие Дальневосточного экорегионального комплекса. Монография. Под ред. акад. РАН П. Г. Горового. Влади- восток: Апельсин, 2004. С. 75-81
  6. Львовский А. Л., Моргун Д. В. Pieridae // Каталог чешуекрылых (Lepidoptera) России / Под ред. С. Ю. Синёва. СПб.; М.: Т-во научных изданий КМК. 2008. С. 306—308
  7. Коршунов Ю. П. Булавоусые чешуекрылые Север- ной Азии. М.: Товарищество научных изданий КМК, 2002. 424 с

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթիթեռ ամինտա» հոդվածին։