Կիտրոնաթիթեռներ
Կիտրոնաթիթեռներ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Gonepteryx
|
Կիտրոնաթիթեռներ[1][2][3] (լատին․՝ Gonepteryx), ճերմակաթիթեռների ընտանիքին (Pieridae) պատկանող հնագույն թիթեռների ցեղ։
Առջևի թևերի գագաթը սուր ատամնավոր է, հետևի թևերի վրա ջղերը ևս ատամնավոր են՝ Cu1: Թևերը առանց սև գունավորման են։ Սեռական դիմորֆիզմը արտահայտված է էգերի մոտ հիմնական ֆոնի ավելի բաց գունավորմամբ։
Դասակարգում
խմբագրելՆերկայումս տարբեր հեղինակների կողմից Gonepteryx ցեղի մեջ ներառվել են 7 ից մինչև 14 տեսակներ[4][5][6].
Ցեղի ներկայացուցիչները քրոմոսոմների թվաքանակով համարյա չեն տարբերվում միմյանցից՝ տաքսոնների մեծամասնությունը ունի n=31: Երբեմն այդ թիվը հավասար է լինում 32-ի։ Այդ դեպքում կիտրոնաթիթեռների մոտ, օրինակ, այն տատանվում է 31-ից մինչև 32, այսինքն՝ ունեն ներպոպուլյացիոն փոփոխականություն՝ ըստ այդ հատկանիշի[7]։ Այդ պատճառով այդ ցեղի ներկայացուցիչների համար կարիոտիպը չի կարելի օգտագործել որպես համակարգող հատկանիշ՝ ի տարբերություն որոշ այլ գնդասեղաբեղիկ թիթեռների խմբերի, որտեղ այն խաղում է կարևոր դերերից մեկը[2]։
Ցեղի մեջ մտնում են հետևյալ տեսակները՝
- Gonepteryx amintha (Blanchard, 1871)՝ կիտրոնաթիթեռ ամինտա
- Gonepteryx aspasia (Ménétriès, 1859)՝ կիտրոնաթիթեռ ասպազիա
- Gonepteryx cleobule (Hübner, 1824)
- Gonepteryx cleopatra (Linnaeus, 1767)՝ կիտրոնաթիթեռ կլեոպատրա
- Gonepteryx farinosa (Zeller, 1847)՝ կիտրոնաթիթեռ ալյուրանման
- Gonepteryx maderensis (Felder, 1862)
- Gonepteryx mahaguru (Gistel, 1857)՝ կիտրոնաթիթեռ մախագուրու
- Gonepteryx maxima (Butler, 1885)՝ կիտրոնաթիթեռ մեծ
- Gonepteryx palmae (Stamm, 1963)
- Gonepteryx rhamni (Linnaeus, 1758)՝ կիտրոնաթիթեռ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Горностаев Г. Н. Насекомые СССР. — Москва: Мысль, 1970. — 372 с. — (Справочники-определители географа и путешественника).
- ↑ 2,0 2,1 Кошкин Е.С. Лимонницы (Lepidoptera, Pieridae: Gonepteryx) Дальнего Востока России: таксономия, биология и распространение. Амурский зоологический журнал I (4), 2009. С. 374-385
- ↑ Куренцов А.И. Булавоусые чешуекрылые Дальнего Востока СССР. (Определитель). — Л.: Наука, 1970
- ↑ Kudrna O. A revision of the genus Gonepteryx Leach (Lepidoptera, Pieridae) // Entomologist’s Gazette, 1975. Vol. 26. P. 3-37.
- ↑ D’Abrera B. World Butterflies. Melbourne – London: Hill House Publishers, 2006. 272 pp
- ↑ Ziegler H. Genus Gonepteryx // Pieridae der Holarktis. Web-site: http://www.pieris.ch/diagnostik/g_gone-pteryx_01(չաշխատող հղում). html, 2005
- ↑ Лухтанов В. А. Эволюция кариотипа и система высших таксонов белянок (Lepidoptera, Pieridae) // Энтомологическое обозрение, 1991. Т. 70. Вып. 3. С. 619—641
Արտաքին հղումներ
խմբագրել- Gonepteryx, funet.fi
- Gonepteryx, Encyclopedia of Life
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթիթեռներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթիթեռներ» հոդվածին։ |