Կիպրոս ճապոնական

բույսերի տեսակ
Կիպրոս ճապոնական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթենազգիներ
Ցեղ Կիպրոս
Տեսակ Կիպրոս ճապոնական
Լատիներեն անվանում
Ligustrum japonicum


Կիպրոս ճապոնական (լատին․՝ Լ. japonicum), ձիթենազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ, հարթ ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները թեթևակի աղվամազապատ են, իսկ միամյաները՝ բաց դարչնամոխրավուն, անկյունավոր, երկամյաները կտրվածքում կլորավուն են, մերկ, բաց մոխրավուն, ծածկված սպիտակավուն ոսպնյակներով։ Տերևները լայն ձվաձևից մինչև երկարավուն-ձվաձև են, 6-7 սմ երկարությամբ և 3-4 սմ լայնությամբ, սրածայր կամ համարյա բութ գագաթով, կլորավուն կամ սեպաձև հիմքով, կաշվեկերպ, հարթ, վերևի կողմից՝ մուգ կանաչ և փայլուն, ներքևի կողմից՝ մոխրավուն կամ բաց կանաչավուն։ Կողմնային ջղերը 4 զույգ են, համարյա աննկատ։ Տերևակոթունները կարճ են, 0,5-1,2 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը խիտ են, բրգաձև, 6-15 սմ երկարությամբ և 7-8 սմ լայնությամբ, ծաղիկները սպիտակ են։ Բաժակը կարճ է, ատամնաեզր, պսակի խողովակը համարյա կրկնակի անգամ ավելի երկար է բաժակից, գլանաձև է, վերևի մասում փոքր-ինչ լայնացած։ Պսակի մասերը խողովակից կարճ են, չռված։ Առէջները կախված են պսակի երախի վրա։ Պտուղները ձվաձև են, անփայլ սև, 0,5-0,8 սմ երկարությամբ։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Ճապոնիայի հյուսիսային և միջին շրջաններում, Կորեայում, Չինաստանում (Տայվան)։ Աճում է խոնավ վայրերում։ Հայաստանի տարածքում լայնորեն է մշակվում հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր գոտում՝ Իջևանում, Բագրատաշենում, Նոյեմբերյանում և մի շարք այլ բնակավայրերում։ Ամենուրեք հաջողությամբ է աճում ու զարգանում, առատորեն ծաղկում ու պտղաբերում է։ Ցրտահարման դեպքեր չեն եղել։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 255։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս ճապոնական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս ճապոնական» հոդվածին։