Կիպրոսի թուրքերեն (թուրքերեն՝ Kıbrıs Türkçesi), թուրքերենի բարբառ, որն օգտագործվում է թուրք կիպրացիների կողմից ինչպես Կիպրոսում, այնպես էլ Կիպրոսից արտագաղթած թուրքերի շրջանում։

Կիպրոսի թուրքերեն
Kıbrıs Türkçesi
Kıbrıslıça
Տեսակբարբառ
Ենթադասթուրքերեն
Երկրներ
Դասակարգում
Ընդհանուր թյուրքական լեզուներ
Օղուզական լեզուներ
Արևմտյան օղուզական լեզուներ
Թուրքերեն
Կիպրոսի թուրքերեն
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFtr-CY

Պատմություն խմբագրել

Ծագելով Փոքր Ասիայում և զարգանալով 4 դար շարունակ՝ Կիպրոսի թուրքերենը տեղական բարբառ է, որն օգտագործում են օսմանյան ծագում ունեցող կիպրոսցիները, ինչպես նաև օսմանյան շրջանում իսլամ ընդունած կիպրոսցիները[1]։ Այն հասկանում են նաև Կիպրոսից Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ավստրալիա և աշխարհի այլ երկրներ գաղթած կիպրոսցիները։

Կիպրոսի թուրքերենը ներկայացնում է օսմաներենի և Թուրքիայի հարավում գտնվող Տավրոսի լեռներում խոսվող յուրյուքների բարբառի խառնուրդ։ Ինչպես նաև այն մեծապես կրել է հունարենի, իտալերենի և անգլերենի ազդեցություն։

1974 թվականին Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի գրավումից հետո թուրքերենը գրեթե բացառապես օգտագործվում է Կիպրոսի հյուսիսում, որտեղ 2018 թվականի տվյալներով շուրջ 300 000 հոգի է խոսում այդ լեզվով[2], իսկ հարավում 2013 թվականի տվյալներով՝ շուրջ 1400 հոգի[3]։ Սրանց զգալի մասը Թուրքիայից ներգաղթյալներն են, որոնք չեն օգտագործում թուրքերենի կիպրական տարբերակը։ Կիպրոսի թուրքերենը պաշտոնապես չի օգտագործվում հյուսիսում, որտեղ ժամանակակից թուրքերենը դե ֆակտո դարձել է դպրոցների, կառավարության և լրատվամիջոցների պաշտոնական լեզուն[4]։

Հնչյուններ խմբագրել

Ստանդարտ թուրքերենի և Կիպրոսի թուրքերենի տարբերություններ խմբագրել

Կիպրոսի թուրքերենում կան հնչյուններ, որոնք բացակայում են թուրքերենում, սակայն բավականին տարածված են թուրքական այլ բարբառներում։

թուրքերենում taş ↔ Կիպրոսի թուրքերենում daş «քար»

թուրքերենում  kurt ↔ Կիպրոսի թուրքերենում  gurt «գայլ»

թուրքերենում  patates ↔ Կիպրոսի թուրքերենում  badadez «կարտոֆիլ»

թուրքերենում  nasılsın? ↔ Կիպրոսի թուրքերենում  nasılsıŋ? «ինչպե՞ս ես»

թուրքերենում  bin ↔ Կիպրոսի թուրքերենում  biŋ «հազար»

թուրքերենում  Arabaya binmek ↔ Կիպրոսի թուրքերենում Arabaya biŋmek «մեքենա նստել»

  • Առաջին դեմքի հոգնակի վերջածանցի փոփոխություն
    • z↔k

թուրքերենում  isteriz ↔ Կիպրոսի թուրքերենում  isderik «ցանկանում ենք»

  • Ձայնեղ պայթականները դառնում են խուլ
    • b↔p

թուրքերենում  bakla ↔ Կիպրոսի թուրքերենում  pakla «բակլա»

թուրքերենում  hiç ↔ Կիպրոսի թուրքերենում  hiş «ոչ մի»

Վերջին երկու փոփոխությունները առավել բնորոշ են Կիպրոսի թուրքերենին և քիչ են հանդիպում թուրքական այլ բարբառներում[5]։

Բաղաձայններ խմբագրել

Բաղաձայն հնչույթներ
  Շրթնային Վերատամնային Քմային Հետնալեզվային Ըմպանային
Պայթական p b c ɟ k ɡ    
Կիսաշփական                
Շփական f v ʃ ʒ   ɣ h  
Ռնգային m n     ŋ    
Միաշեշտ     ɾ            
Կողային     l ɫ            
Կիսաձայն       j        

Ձայնավորներ խմբագրել

Առաջնալեզվային Հետնալեզվային
Ոչ շրթնային Շրթնային Ոչ շրթնային Շրթնային
Վերին բարձրացման i (i) y (ü) ɯ (ı) u (u)
Միջին/ստորին բարձրացման ɛ (e) ø (ö) ɑ (a) o (o)

Քերականություն խմբագրել

Կիպրոսի թուրքերենը ստորոգյալ-ենթակա կառույցով լեզու է, մինչդեռ թուրքերենը ունի ենթակա-ստորոգյալ կառուցվածք։ Հարցական նախադասություններում սա ամենատիպիկն է երևում։

  • Թուրքերենում՝ Okula gidecek misin?, իսկ Կիպրոսի թուրքերենում՝ Gideceŋ okula? («Գնալու՞ ես դպրոց»)

Կիպրոսի թուրքերենում օգտագործվում է աորիստ ժամանակաձև (բայական ձև, որ արտահայտում Է անցյալ գործողություն՝ առանց կերպը ցույց տալու) անկատար ներկա ժամանակաձևի փոխարեն, հաճախ նաև ապառնի ժամանակի փոխարեն։

  • Թուրքերենում՝ Okula gidiyorum կամ Okula gideceğim («Դպրոց եմ գնում» անկատար ներկա իմաստով), մինչդեռ Կիպրոսի թուրքերենում՝ Giderim okula («Դպրոց եմ գնում»՝ արտահայտելով ինչպես ներկա անկատար, այնպես էլ ապակատար ներկա իմաստները)։

Կիպրոսի թուրքերենում պատմողական/անորոշ անցյալ ձևը չի օգտագործվում․ դրա փոխարեն կիրառվում է անցյալ կատարայալ ժամանակաձևը։

  • Թուրքերենում՝ Eve gitmiş («Ասում են, որ նա տուն է գնացել»), մինչդեռ Կիպրոսի թուրքերենում՝ Eve gitti or Gitti eve («Նա գնաց տուն»)։

Կիպրոսի թուրքերենում նաև բացակայում է հարցական mi մասնիկը։ Սրանով այն նման է խոսակցական ադրբեջաներենին։

  • Թուրքերենում՝ Annen evde midir? («Մայրդ տա՞նն է»), մինչդեռ Կիպրոսի թուրքերենում՝ Anneŋ evdedir?

Կիպրոսի թուրքերենում երրորդ դեմքի անդրադարձ դերանունը տարբերվում է, այն է՝ geŋni (ինքն իրեն, իրենք իրենց)։ Ստանդարտ թուրքերենում այն kendisini ձևով է արտահայտվում[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jennings, Ronald (1993), Christians and Muslims in Ottoman Cyprus and the Mediterranean World, 1571-1640, New York University Press 0-814-74181-9.
  2. Babbel.com; GmbH, Lesson Nine. «How Many People Speak Turkish And Where Is It Spoken?». Babbel Magazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  3. «Turkish». Ethnologue. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. Evripidou, Dimitris; Çavuşoǧlu, Çişe (2015). «Turkish Cypriots' Language Attitudes: The Case of Cypriot Turkish and Standard Turkish in Cyprus». Mediterranean Language Review. 22: 119–138. ISSN 0724-7567. JSTOR 10.13173/medilangrevi.22.2015.0119.
  5. 5,0 5,1 «Differences between standard Turkish and Cypriot Turkish». www.turkishclass.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Erdoğan Saracoğlu (1992). Kıbrıs Ağzı: Sesbilgisi Özellikleri, Metin Derlemeleri, Sözlük. K.K.T.C. Millî Eğitim ve Kültür Bakanlığı. ISBN 975-17-1015-4.
  • Yıltan Taşçı (1986). Kıbrıs Ağzı Dil Özellikleri. Lefkoşa: Akar Yayıncılık.

Արտաքին հղումներ խմբագրել