Կին-մարտիկ, զինվոր վիկինգյան դարաշրջանում, որը հաճախ հայտնի է սկանդինավյան դիցաբանությունից և բանահյուսութունից։ Վաղուց արդեն վեճեր են ընթանում այն մասին, թե արդյոք կին-մարտիկները հորինված, թե պատմական կերպարներ են։

Գաստոն Բյուսյեր - «Բրունհիլդ»

Պատմական գոյություն

խմբագրել

Կին-մարտիկների պատմական գոյությունը ակտիվորեն քննարկվում է[1]։ Գիտնականներ, ինչպիսինն է Նիլ Փրայսը, պնդում են, որ նրանք գոյություն են ունեցել, մինչդեռ մյուսները, որոնցից է Ջուդիթ Յեշը, կարծում են, որ կին-մարտիկները միայն գեղարվեստական կերպարներ են[2]։

Ապացույցներ

խմբագրել

Վկայությունները, որոնք առավել համոզիչ կերպով հաստատում են կին-մարտիկ վիկինգների գոյությունը, ծագում են Նորվեգիայի Սոլեր քաղաքում հայտնաբերված գերեզմանից։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ այն տղամարդու կմախք է, քանի որ պարունակում էր մի շարք զենքեր։ Այնուամենայնիվ, երբ գիտնականները ստուգել են ոսկորների ԴՆԹ-ն, ապացուցվել է, որ 1000-ամյա կնոջ մնացորդներ են։ Այնուհետև 2019 թվականին նրա ճակատին հայտնաբերվել է սուրի հարվածից լուրջ վերք։ Նրա վահանը նույնպես պարունակել է սուրի հարվածից հետքեր։ Սա առաջին և միակ ապացույցն է կին-մարտիկի՝ վիկինգյան պատերազմում ստացած վնասվածքի մասին[3][3]։

Հնաբանություն

խմբագրել

Անգլիայում հայտնաբերվել են կին վերաբնակիչների մի շարք գերեզմաններ, որոնք զենք են պարունակում, սակայն գիտնականները համաձայն չեն, թե ինչպես դրանք պետք է մեկնաբանել։ Գերեզմանների և մնացորդների քիմիական վերլուծությունը ենթադրում է տղամարդկանց և կանանց հավասար բաշխում՝ առաջարկելով ամուսիններ և կանայք վարկածը, որտեղ կանանց մի մասը թաղված էր զենքով։ Նիլ Փարսի կողմից իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ 1970-ականներին պեղված Բիրկա-թաղումը պարունակում են մեծ քանակությամբ զենք և երկու ձիու ոսկորներ, որոնք համարվում է կնոջ գերեզման ոսկորների վերլուծության արդյունքում։

Պատմական վկայություն

խմբագրել

Ահա մի քանի պատմական վկայություններ, որոնք ապացուցում է վիկինգ դարաշրջանում կանանց մասնակցությունը պատերազմում[4]։ Բյուզանդացի պատմաբան Հովհաննես Սկիլիցեսը արձանագրում է, որ կանայք կռվում էին պատերազմի ժամանակ, երբ 971 թվականին Կիևի Սվյատոսլավ Առաջինը հարձակվեց բյուզանդացիների վրա Բուլղարիայում[5]։ Երբ վարյագները ավերիչ պարտություն կրեցին Դորոստոլոնի պաշարումում, հաղթողները ապշած էին ՝ ընկած մարտիկների մեջ զինված կանայք հայտնաբերելով։ Երբ Լեյֆ Էրիկսոնի հղի խորթ քույրը՝ Ֆրեյդիս Էիրքսեքսդիտրը, գտնվում էր Վինլանդիայում, նա թուր է վերցրել և վախեցրել հարձակվող Սկրյուլինգներին[6][7]։

Հայտնի մշակույթում

խմբագրել

Թեև կին-մարտիկները հաճախ համարվում են ֆանտազիայի արդյունք, նրանց հաճախ չեն հիշատակում որպես կին-մարտիկներ։ Ոմանք ընդգրկվում են Էյվոնի Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության մեջ։ 2013 թվականից սկսած Վիկինգներ հեռուստասերիալում գլխավոր հերոս է խաղում լեգենդար վիկինգ կին-մարտիկ Լագերտան, որը կերտում էր Քեթրին Վիննիկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Secrets of the Vikings: Shield Maidens». www.history.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին.
  2. Jesch, Judith (2014 թ․ ապրիլի 19). «Viking women, warriors, and valkyries». blog.britishmuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  3. 3,0 3,1 The article Sköldmö in Nordisk familjebok (1917).
  4. Foss, Arild S. (2013 թ․ հունվարի 2). «Don't underestimate Viking women». sciencenordic.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  5. McLeod, Shane (2011). «Warriors and women: the sex ratio of Norse migrants to eastern England up to 900 AD». Early Medieval Europe. 19 (3): 332–353. doi:10.1111/j.1468-0254.2011.00323.x.
  6. Vergano, Dan (2011 թ․ հուլիսի 19). «Invasion of the Viking women unearthed». USA Today.
  7. Anderson, Christina (2017 թ․ սեպտեմբերի 14). «A Female Viking Warrior? Tomb Study Yields Clues». The New York Times. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.