Անտիսթենես[1] (հին հունարեն՝ անգլ.՝ Άντισθένης, մ. թ. ա. 444, Պիրեյոս - մ. թ. ա. 365, Աթենք, Հունաստան), հին հույն փիլիսոփա, կինիկների (գրաբարում՝ շնականներ[2]) սոկրատական փիլիսոփայական դպրոցի հիմնադիր և գլխավոր տեսաբան։

Picto infobox auteur.png
Անտիսթենես
Άντισθένης
Antisthenes BM 1838.jpg
Ծնվել էմ. թ. ա. 444 Պիրեյոս
Մահացել էմ. թ. ա. 365 Աթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀին Աթենք
ՈւղղությունԿինիկներ
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Ազդվել էՍոկրատես
ՈւսուցիչՍոկրատես
ԱշակերտներԴիոգենես Սինոպացի
Commons-logo.svg Antisthenes Վիքիպահեստում

Ուսուցանում էր, որ պետք է ձգտել նվազագույնի հասցնել մարդու նյութական պահանջմունքները՝ օրինակ վերցնելով ամեն մի կենդանի էակից, ասենք շնից, որը ավելի ճիշտ է ապրում, քան մարդը։ Տեսնելով, թե ինչպես նյութական բարիքներին ձգտելը ստիպում է մարդկանց դիմել խարդախության, կեղծիքի և այլ անբարոյականությունների, առաջարկում է հրաժարվել այդ բարիքներից հոգու մաքրությունը, անկախությունը իշխանություններից և արժանապատվությունը պահպանելու համար։ Բարոյագիտության մեջ Անտիսթենեսը հետևել է Սոկրատեսին՝ ընդօրինակելով նրա հաստատակամությունը, տոկունությունը, զսպվածությունը զգայական հաճույքների նկատմամբ, նմանվելով նրան սառնասրտությամբ։ Գտնում էր, որ նյութական բարիքները, հարստությունը անբարոյականության աղբյուր են, իսկ մարմնական հաճույքների նկատմամբ պետք է զսպվածություն ցուցաբերել, զգայական հաճույքներին հակադրում է հոգևոր արժեքները, որոնց հանդեպ ձգտումը հայտարարում է մարդկային գոյության իմաստ։ Երջանկության ու ազատության միակ ճանապարհը սեփական պահանջմունքները նվազագույնի հասցնելն է, որը մարդուն մոտեցնում է կենդանուն։ Այդ ուղին ընտրելու համար պետք է լինել առաքինի, դրսևորել կամք։ Ըստ նրա՝ առաքինությունը միակն է բոլորի համար, այն չի կարող ոչ ոք խլել, և բոլոր մարդիկ, որոնք ձգտում են առաքինության, իրար նկատմամբ բնական ընկերներ են։ Եթե երջանկությունը կյանքի նպատակն է, ապա առաքինությունը նրան հասնելու միջոցն է։

Գիտելիքը այն է, ինչը կարող է արտահայտվել հասկացության միջոցով։ Տալիս է հասկացության սահմանումը. հասկացությունն այն է, ինչը ի հայտ է բերում, թե ինչ է կամ ինչ է լինում այս կամ այն առարկան։ Նկատելով, որ ամեն սահմանում օժտված է միակողմանիությամբ և չի կարող արտահայտել առարկայի ողջ էությունը, նա պնդում էր, որ լիարժեք, համակողմանի սահմանումը հնարավոր չէ։ Անդրադառնալով ընդհանուրի և եզակիի փոխհարաբերության խնդրին՝ գտնում էր, որ գոյություն ունեն միայն եզակի զգայական իրեր, իսկ ընդհանուրը միայն անվանում է։ Մենք կարող ենք տեսնել կոնկրետ, զգայական, կենդանի ձիուն, բայց ոչ ձիությունը։

Անտիսթենեսը կողմնակից էր ոչ թե քաղաքական, դասակարգային ազնվականության, այլ՝ հոգևոր, որից բխում էր արհամարհանքը ամբոխի, մեծամասնության հանդեպ։ Ըստ նրա՝ առաքինության չափանիշ կարող է լինել միայն կինիկյան ուսմունքին հետևորդ իմաստունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 56։ ISBN 99941-56-03-9 
  2. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 316