Կինը դեղինով
«Կինը դեղինով» (անգլ.՝ Woman in Yellow), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։
Կինը դեղինով | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1863 |
բարձրություն | 40,6 սանտիմետր |
լայնություն | 30,5 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | ջրաներկ և թուղթ |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | Էննի Միլլեր |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Տեղեկություն նկարի մասին
խմբագրելՋրաներկ նկարի բնորդուհին եղել է Ուիլյամ Հոլման Հանտի սիրեցյալը՝ Էննի Միլլերը[1][2]։ Ի տարբերություն Հոլման Հանտի («Արթնացած ամոթխածություն»)՝ Ռոսսետտին ստեղծել է Էննիի ավելի բանաստեղծական և ռոմանտիկ կերպար, որի ստեղծման ձևը նման է Վերածննդի դարաշրջանի գեղանկարչությանը[2]։ «Կինը դեղինով» նկարը կարելի է տեղակայել Ռոսետտիի այնպիսի դիմանկարի շարքում, որտեղ նա պատկերել է մարմնի գեղեցկությունը՝ «Ֆացիոյի սիրուհին», «Լեդի Լիլիթ», «Մոննա Վաննա» և այլն (ի հակադրություն հոգու գեղեցկությանը)[2]։ Ավելի ուշ Էննի Միլլերը կեցվածք է ընդունել Ռոսսետտիի մոտ Հեղինե Տրոյացու կերպարի համար։
Ջրաներկ նկարը պատկանում է այն շրջանին, երբ Դանթե Գաբրիել Ռոսսետտին ուսումնասիրել է գույնը՝ որպես ստեղծագործության կոմպոզիցիայի աղբյուր[1]։ Արվեստաբան Հենրի Մարիլյերը այս աշխատանքն անվանել է տպավորիչ էսքիզ և հատուկ առանձնացրել ջրաներկի ֆոնի և բնորդուհու մազերի գունային նուրբ անցումները[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Woman in Yellow». Rossetti Archive (անգլերեն).
- ↑ 2,0 2,1 2,2 «Woman in Yellow» (անգլերեն). Tate Gallery.
- ↑ Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 131.