Կինաբալու պարկ

Մալայզիայի ազգային պարկերից

Կինաբալու պարկ (մալայերեն՝ Taman Kinabalu), Մալայզիայի ազգային պարկերից մեկը, որը հիմնադրվել է 1964 թվականին։ 2000 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն աշխարհի կենսական նշանակություն ունեցող կարևորագույն վայրերից մեկն է, որն ունի ավելի քան 4500 տեսակներ բուսական և կենդանական աշխարհից՝ ներառյալ 326 թռչուն ու 100 կաթնասունների տեսակներ[1] և շուրջ 110 խխունջների տեսակներ[2]։

Կինաբալու պարկ
Kinabalu Park
Տեսակազգային պարկ
Երկիր Մալայզիա
ՎարչատարածքՍաբահ
Հիմնվել է1964
Մակերես754 կմ²
Կինաբալու պարկը գտնվում է Մալայզիաում
Կինաբալու պարկ

Տեղակայված է Սաբահի արևմտյան ափին՝ Արևելյան Մալայզիայում։ Կինաբալու լեռան շրջակայքում ընդգրկում է 754 քառ. կմ տարածք, որն ունի 4095.2 մետր բարձրություն։ Վերջինս Կալիմանտան կղզու ամենաբարձր գագաթն է։

Պարկը Սաբահի և Մալայզիայի ամենահայտնի զբոսաշրջային կետերից մեկն է։ 1967 թվականին պարկ են այցելել 987653 այցելու և 43430 լեռնագնաց։

Պատմություն

խմբագրել

Շրջանը որպես ազգային պարկ նշանակվել է 1964 թվականին։ Բրիտանացի գաղութային կառավարիչ և բնագետ Հյու Լոուն 1851 թվականին գլխավորել է Տուարանից դեպի այս շրջան եկող արշավախումբը։ Նա նաև դարձել է առաջին ռեկորդակիրը, որը բարձրացել է Կինաբալու լեռան գագաթը։ Լեռան ամենաբարձր կետը հետագայում անվանվել է նրա պատվին՝ Լոունի գագաթ։

Աշխարհագրություն

խմբագրել

Կինաբալու պարկը գտնվում է Սաբահի արևմտյան ափին՝ Կրոկեր լեռնաշղթայում։ Այն տեղակայված է Ռանաու գավառում, Արևմտյան ափին կից։ Ազգային պարկը չպետք է շփոթել Կրոկեր լեռնաշղթայի ազգային պարկի հետ, այն առանձին պարկ է հարավում։

Պարկի վարչական կենտրոնը գտնվում է Կոտա Կինաբալու քաղաքից 88 կմ հեռավորության վրա։ Սաբահի այլ հատվածներից կան ճանապարհներ, որոնք ուղղվում են դեպի պարկ։ Այն գտնվում է Կինաբալու պարկի հարավային սահմանին, 1563 մետր բարձրության վրա։

Կառավարություն և պարկի առանձնահատկություններ

խմբագրել
 

Այս պարկը կառավարվում է «Սաբահի պարկեր» կոչվող կազմակերպության կողմից։ Պարկի վարչական կենտրոնի մոտ կան բնակելի շենքեր։ Բնակարանների և լեռնագնացության մասին ուղեցույցները մշակվում են Sutera Sanctuary Lodges մասնավոր ընկերության կողմից։ Յուրաքանչյուրին, ով ցանկանում է լեռ բարձրանալ, պետք է ուղեկցի խորհրդատուն։

Լեռան գագաթ տանող ճանապարհը սկսվում է Տիմպոհոնից։ Կա նաև այլընտրանքային ճանապարհ, որը կոչվում է Մեսիլաու։

Պարկի նշանավոր վայրը Լոունի հովիտն է, որը 1,6 կմ խորությամբ կիրճ է և ձգվում է 10 կմ։

Բնապահպանություն

խմբագրել
 
Կինաբալու լեռան բուսականությունը լեռնաշղթայի գագաթին։

Այս բուսաբանական տարածքը պարունակում է մի շարք բուսական և կենդանական տեսակներ։ Այստեղ աճում են մոնտանե կաղնին, մրտավարդը, մերկասերմերը, ալպյան մարգագետնային շատ բուսեր ու ճյուղավորվող թփուտներ՝ լեռնագագաթի շրջանում։ Լեռը նաև հայտնի է իր միջատակեր բույսերով և խոլորձների տեսակներով։

Այն բազմաթիվ էնդեմիկ տեսակների «հայրենիքն» է, որոնց թվում են մեծ կարմիր տզրուկներն ու անձրևորդերը։ Պարկում են բնակվում թռչունների, միջատների, կաթնասունների, երկկենցաղների և սողունների շատ տեսակներ։

Կինաբալու լեռն աշխարհում ամենաերիտասարդ հրաբխային լեռներից մեկն է։ Այն ձևավորվել է վերջին 10-35 միլիոն տարիների ընթացքում։ Լեռան բարձրությունը տարեկան աճում է 5 միլիմետր։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Chilling out in a tropical destination Արխիվացված 23 Մայիս 2016 Wayback Machine. The Jakarta Post, 12 June 2011.
  2. Liew, T.S., M. Schilthuizen & M. Lakim, 2017. The determinants of land snail diversity along a tropical elevational gradient: insularity, geometry and niches. Journal of Biogeography, 37: 1071-1078

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինաբալու պարկ» հոդվածին։