Կիմ Ղահրամանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կիմ Հարությունի Ղահրամանյան (սեպտեմբերի 5, 1942, Շահումյան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2014), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2005):
Կիմ Ղահրամանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1942 |
Ծննդավայր | Շահումյան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 31, 2014 (71 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2000) |
Մասնագիտություն | պատմաբան |
Կենսագրություն
խմբագրելԿիմ Ղահրամանյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 5-ին, Շահումյան ավանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 1964-1971 թվականներին եղել է Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի ուսուցիչ, ապա՝ շրջանային «Նոր ուղի» թերթի բաժնի վարիչ, 1971-1975 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1975 թվականից՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, 1994 թվականից, միաժամանակ՝ Արցախի Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատող։ 2000 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ա2005 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ Մասնակցել է Շահումյան-Գետաշեն տարածաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպման, բնակչության նյութական օգնության, Արցախի հետ Շահումյան-Գետաշենի միավորման փաստաթղթերի փաթեթը կազմելու աշխատանքներին։ 1992 թվականից (Դ. Պետրոսյանի հետ) հիմնել է «Մռավի ղողանջներ» և «Եղնիկներ» թերթերը[1]։
Աշխատությունները վերաբերում են Հյուսիսային Արցախի հիմնախնդիրներին։ Արխիվային նյութերի հիման վրա առաջին անգամ շարադրել է Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ամբողջական պատմությունը, հիմնավորել բռնազավթած հողերի պահանջատիրությունը։ Հեղինակ է «Քաղաքագիտություն» (2003) բացատրական բառարանի։
Մահ
խմբագրելԿիմ Ղահրամանյանը մահացել է 2014 թվականի հունվարի 31-ին[2][3]։
Պարգևներ
խմբագրելԵրկեր
խմբագրել- Ուսուցման տեխնիկական միջոցների օգտագործումը գիտական կոմունիզմի դասավանդման պրոցեսում։ (Մեթոդական ցուցումներ), Կ. Հ. Ղահրամանյան, խմբ.՝ Ս. Ա. Գաբուզյան, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ Երևանի Խ. Աբովյանի անվան, Երևան, Ա. հ., 1983:
- Սոցիալիստական ապրելակերպի պրոբլեմի ուսուցումը հասարակագիտական առարկաների դասավանդման պրոցեսում։ (Մեթոդական ցուցումներ), Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1983 (համահեղինակ)։
- Գիտական կոմունիզմի ուսումնասիրումը հեռակա բաժնում։ (Մեթոդական ցուցումներ), Կազմ.՝ Կ. Հ. Ղահրամանյան, Վ. Ա. Պողոսյան, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀԽՍՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1986 (համահեղինակ)[4]։
- Հյուսիսային Արցախ։ Դասախոսություններ, Կ. Հ. Ղահրամյան, խմբ.՝ Հ. Գ. Մանուչարյան, Ժողովրդական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, տպ. ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրություն, 1990։
- Հյուսիսային Արցախ. գոյության պայքար։ Կ. Հ. Ղահրամյան, խմբ.՝ Բ. Ա. Ուլուբաբյան, Երևան, Միքայէլ Վարանդեան, 1993։
- Լեռնային Ղարաբաղ։ (1917-1920), Ե. Իշխանեան, խմբ.՝ Հ. Աբրահամյան, Կ. Ղահրամանյան, Երևան, «Հայաստան», 1999[5]։
- 1500-ամյա հայկական Սահմանադրությունը։ Ընդունման հանգամանքները և նշանակությունը, Կ. Ղահրամանյան, Վ. Հովհաննիսյա, Երևան, «Տիգրան Մեծ», 1999[6]։
- Օջախի գիրք։ Կ. Ղահրամանյան, Երևան, «Տիգրան Մեծ», 2002 (համահեղինակ)։
- Հյուսիսային Արցախ (պատմության քննական վերլուծություն)։ Սեղմ. պատմ. գիտ. դ-րի Է.00.01- «Հայոց պատմություն» մասն., Կ. Հ. Ղահրամանյան, Երևան, Ա. հ., 2000:
- Պատմություն Հայոց։ Մովսես Խորենացի, խմբ.՝ Կ. Ղահրամանյան, աշխարհաբար թարգմ., առաջաբանը և ծանոթագր.՝ Բ. Ուլուբաբյանի, Երևան, Գասպրինտ, 2003։
- Քաղաքագիտություն։ Բացատրական բառարան։ Կ. Ղահրամանյան, խմբ.՝ Հ. Մանուչարյան, Երևան, «Զանգակ-97», 2003։
- Արցունքոտ ժպիտներ։ [Կատակներ և զվարճախոսություններ], Կիմ Ղահրամանյան, Երևան, Դալլ, 2004[7]։
- Քաղաքագիտություն։ Բուհական դասագիրք։ Կիմ Ղահրամանյան, Երևան, Դալլ, 2005։
- Արցունքոտ ժպիտներ։ Հատոր 2։ Երևան։ Դալլ, 2006[8]։
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Պետականության ակունքները, Կ. Հ. Ղահրամանյան, Ա. Ս. Ղազիյան, ԼՂՀ Ազգային ժողով, Երևան, Վան Արյան, 2008։
- Քաղաքագիտություն։ Բուհական դասագիրք, Կ. Հ. Ղահրամանյան, խմբ.՝ Հ. Մանուչարյան, 2-րդ, լրամշակված հրատարակչություն, Երևան, Դալլ, 2008։
- Իրավակարգի 1500-ամյա ակունքներն Արցախում։ Կ. Հ. Ղահրամանյան, խմբ.՝ Կ. Զախարյան, թարգմ.՝ Լ. Կարապետյան, Լուսանկ.՝ Հ. Դավթյան, Երևան, Դալլ հրատ., 2010[9]:
- Վարդուտ գավառի բառ ու բանը։ Կազմ.՝ Կիմ Ղահրամանյան, ՀՀ ԳԱԱ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, Գիտություն, 2011։
- Հայ էթնոսի պատմական առաքելությունը։ Կիմ Ղահրամանյան, Երևան, Դալլ, 2012։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Կյանքից հեռացավ Կիմ Ղահրամանյանը». aspu.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Смерть на боевом посту». voskanapat.info. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Կիմ Հարությունի; Պողոսյան, Վահան Արշակի; Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, eds. (1986). Գիտական կոմունիզմի ուսումնասիրումը հեռակա բաժնում։ Մեթոդական ցուցումներ. Երևան: Ա. հ.
- ↑ Իշխանեան, Եղիշէ (1999). Աբրահամյան, Հրաչ Արմենի; Ղահրամանյան, Կիմ Հարությունի (eds.). Լեռնային Ղարաբաղ ։ 1917-1920. Երևան: Հայաստան.
- ↑ Ղահրամանյան, Կիմ Հարությունի; Հովհաննիսյան, Վլադիմիր (1999). 1500-ամյա հայկական Սահմանադրությունը։ Ընդունման հանգամանքները և նշանակությունը. Երևան: Տիգրան Մեծ.
- ↑ Ղահրամանյան, Կիմ Հարությունի (2004). Արցունքոտ ժպիտներ. Հատոր 1. Երևան: Դալլ. ISBN 9789993091585.
- ↑ Ղահրամանյան, Կիմ Հարությունի (2006). Արցունքոտ ժպիտներ. Հատոր 2. Երևան: Դալլ. ISBN 9789994180608.
- ↑ Ղահրամանյան, Կիմ Հարությունի; Դավթյան, Հ (2010). Զախարյան, Կ (ed.). Իրավակարգի 1500-ամյա ակունքներն Արցախում. Translated by Կարապետյան, Լ. Երևան: Դալլ հրատ. ISBN 9789939821030.