Կիմզե (Ռոզենհայմ)
Կիմզե (գերմ.՝ Chiemsee), համայնք Գերմանիայում՝ Բավարիա երկրամասում։ Տեղակայված է Կիմզե լճի կղզիների վրա՝ Հերենկիմզե (կամ Հերենինզել՝ «Տղամարդկային կղզի»), Ֆրաուենկիմզե («Կանացի կղզի») և Կրաուտինզել («Ծովախեցգետնի կղզի»)։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կիմզե | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 2,57 կմ² | ||
ԲԾՄ | 523 մետր | ||
Բնակչություն | ▲228 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 08054 | ||
Փոստային դասիչ | 83256 | ||
Ավտոմոբիլային կոդ | RO | ||
Պաշտոնական կայք | vg-breitbrunn.de | ||
| |||
Վարչական ստորաբաժանում
խմբագրելՀամայնքը ենթարկվում է Վերին Բավարիա վարչական շրջանին։ Մտնում է Ռոզենհայմ շրջանի կազմի մեջ։ Ենթարկվում է Բավարիայի Բրայթբրուն-ամ-Կիմզե վարչական համայնքին։
Պաշտոնական կոդն է՝ 09 1 87 123։
Բնակչություն
խմբագրելԿիմզեն զբաղեցնում է 2,57 կմ2 տարածք և համարվում է Բավարիայի՝ տարածքով ամենափոքր համայնքը։ Բնակչությունը կազմում է 235 մարդ[2][3] (2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։ Դա Բավարիայի՝ բնակչության թվով վերջից երկրորդ համայնքն է (Բալդերշվանգից հետո)։
Տարի | 1840 | 1871 | 1900 | 1925 | 1939 | 1950 | 1961 | 1970 | 1987 | 1991 | 1995 | 2005 | 2010 | 2015 |
Բնակչության թիվ[4] | 212 | 311 | 367 | 464 | 506 | 713 | 650 | 642 | 431 | 407 | 342 | 315 | 311 | 232 |
Կղզիներ
խմբագրելԿիմզեի տարածքի հիմնական մասը զբաղեցնում է Հերենկիմզե կղզին (2,38 կմ²), որի վրա տեղակայված է համանուն ամրոցը։ Այն կառուցվել է 1878 թվականին բավարական վերջին թագավոր Լյուդվիգ 2-րդի կողմից։
Բնակչության մեծ մասն ապրում է Ֆրաուենկիմզե կղզում (0,15 կմ²), որտեղ գտնվում է նաև Բենեդիկտյան միաբանության կանացի հնագույն մենաստանը։
Կրաուտինզել փոքրիկ կղզին անմարդաբնակ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ "Fortschreibung des Bevölkerungsstandes". Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung (in German). January 2018.
- ↑ Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung – Fortschreibung des Bevölkerungsstandes, Quartale (hier viertes Quartal, Stichtag zum Quartalsende)
- ↑ Statistik für den Landkreis (PDF) abgerufen 16. Januar 2011
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմզե (Ռոզենհայմ)» հոդվածին։ |