Հերենկիմզե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հենրենկիմզեն (գերմ.՝ Schloss Herrenchiemsee) բավարիական թագավոր Լյուդվիգ 2-րդի քաղաքամերձ նստավայրն է՝ տարածված Մյունխենից 60 կմ դեպի արևելք գտնվող Բավարիայի ամենամեծ Հերեն կղզում Կիմզե լճի վրա։
Հերենկիմզե | |
---|---|
![]() | |
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | նեոբարոկկո |
Հիմնող` | Լյուդովիկոս II Բավարացի |
Ճարտարապետ` | Georg von Dollmann? |
![]() | |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Herrenchiemsee_Park_3-2.jpg/220px-Herrenchiemsee_Park_3-2.jpg)
Լյուդվիգ 2-րդը Հերենկիմզեն կառուցել է Վերսալի նմանությամբ, իր կուռք՝ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդին հարգանքի տուրք մատուցելու համար։
Տեղակայում
խմբագրելԴեպի Լյուդվիգ 2-րդի երրորդ թագավորական պալատն անհրաժեշտ է անցնել բավականին երկար ճանապարհ Ալպերի լեռնաճյուղավորումների երկայնքով, Մյունխենի և Զալցբուրգի միջև գտնվող Կիմզե լիճ հասնելու համար։
Պատմություն
խմբագրելԴեռևս չէր ավարտվել Լինդերհոֆի կառուցումը, երբ 1878 թվականի մայիսի 21-ին դրվեց Հերենկիմզե պալատ-ամրոցի առաջին քարը, որն սկզբում ցանկանում էին կառուցել Գրասվանգտալի հովտում՝ անվանելով այն «Meicost Ettal» գրաշրջությամբ։ Կառուցումն անհնար եղավ պլանավորված կառուցապատման հսկայական մասշտաբների պատճառով։ Լինդերհոֆի անչափ շքեղությունն ու շռայլությունը բազմաթիվ անգամ գերազանցված են Հերենկիմզեում և՛ աշխատանքային ուժի, և՛ ֆինանսական միջոցների ծախսերով։
1803 թվականին կղզին բռնագրավվում է եկեղեցուց և մի քանի սեփականատեր է փոխվում, մինչ 1873 թվականի սեպտեմբերին Լյուդվիգ 2-րդը գնում է այն։ Մեկ տարի անց, Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, նա մանրակրկիտ ուսումնասիրում է Վերսալը։ Ե՛վ նախագծի մշակումը, և՛ շինարարությունն ընթացան արագընթաց տեմպերով։ Թագավորի առաջին այցը նոր պալատ կայացավ 1881 թվականին։ Թագավորի մահվան պահին պալատ-ամրոցի 70 սենյակներից 50-ը դեռևս կահավորված չէին։ Շինարության ժամանակ Լյուդվիգը ճարտարապետին գրում է․ «Չպատճենել, բայց մեջբերել Լյուդովիկոս 14-րդի ոգով»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերենկիմզե» հոդվածին։ |