Վախ բեմից (վախ հրապարակային ելույթներից, վախ լսարանից), պաթոլոգիական վախ հանրության առաջ ելույթ ունենալուց։ Ամենատարված սոցիալական վախերից մեկն է։ Վախի ախտանիշներն են սրտի արագ աշխատանքը, քրտնոտությունը, դողացող ձայնը, շուրթերի և վերջույթների դողը, ձայնալարերի սեղմվածությունը, սրտխառնոցը և այլն։ Որոշ դեպքերում վախը բեմից կարող է լինել այլ, ընդհանուր վախերի, հոգեկան խնդիրների մաս, բայց շատ մարդիկ զգում են վախ բեմից՝ առանց հոգեկան որևէ խնդիր ունենալու։ Հոգեբանության մեջ հանրային ելույթներից վախն անվանվում է պեյրաֆոբիա կամ գլոսսոֆոբիա։ Ըստ հոգեբույժների՝ ելույթներից առաջ վախ զգում է մարդկանց 95 %-ը։

Առաջացման պատճառները խմբագրել

Բեմից վախի առաջացման պատճառները գենետիկ նախադրյալներն ու սոցիալական բաղկացուցիչներն են։ Գենետիկորեն փոխանցվում է։ Հին ժամանակներում «հասարակություն» բառը համարվում էր անվտանգություն և նույնիսկ կյանք բառերի հոմանիշը։ Հասարակության մեջ շատ ավելի հեշտ էր վայրի կենդանիներից պաշտպանվելը։ Եթե մարդը հիվանդանա՝ կբուժեն, սնունդ չի գտնի՝ իր հետ կկիսվեն սնունդով։ Հասարակությունից դուրս, միայնակ գոյատևելը բավականին դժվար էր։ Այդ պատճառով մենք վախենում ենք լինել չընդունված այլ մարդկանց կողմից, վախենում ենք սոցիալական մեկուսացումից։

Խառնվածքը, ակցենտուացիան և նևրոտիզմը գենետիկորեն փոխանցվող հիմնական հոգեբանական բնութագիրներից են, որոնց հիման վրա ձևավորվում է բնավորությունը։ Ծնողների և երեխաների բնավորության ընդհանրությունը հանգեցնում է նաև նրանց վախերի նմանությանը։ Այդ ֆոնի վրա էլ ձևավորվում է բեմից վախը։ Հանրային ելույթներից առաջ վախի առաջացման գլխավոր պատճառը սոցիալական գործոնն է՝ դաստիարակության մեջ թերությունները, ելույթի ժամանակ բացասական ընդունելությունը դպրոցում, ուսուցիչների, ծնողների բացասական վերաբերմունքը և այլն։

Բեմից վախը կարող է առաջանալ տարբեր փորձ և որակավորում ունեցող մարդկանց մոտ։ Այն լայնորեն տարածված է հասարակ մարդկանց մոտ, սակայն այն կարող են զգալ նաև դերասանները, երաժիշտները, քաղաքական գործիչներները և սպորտսմենները։ Նրանց մոտ վախը կարող է առաջանալ տարբեր դեպքերում, օրինակ, լսարանի հանդեպ անվստահության կամ վատ պատրաստված լինելու։ Բեմից վախի ի հայտ գալու պատճառ կարող է հանդիսանալ նաև կատարյալ լինելու ձգտումը։

Պայքարի միջոցներ խմբագրել

Բեմից վախի դեմ պայքարելու լավագույն միջոցը շատ լավ պատրաստված լինելն է։ Եթե մարդը վստահ լինի, որ լիարժեքորեն պատրաստված է, անհանգստությունն ավելի քիչ կլինի։ Պատրաստվելու ալգորիթմը հետևյալն է․ ելակետային նյութի որոնումը և ուսումնասիրումը, տեքստի ստեղծումը և փաստարկների ընտրումը, տեքստի սերտումը, հիմնական դրույթների դուրսգրումը։ Այնուհետև կարելի է ձայնագրել խոսքը մագնիտոֆոնով, լսել, թե ինչպես է այն հնչում և ուղղել թերությունները։ Պետք է նախօրոք մտածել նաև ժեստերի, դիմախաղի մասին, տեքստը ասել հայելու դիմաց։

Պետք է պակասեցնել այլ մարդկանց կարևորությունը։ Ունենանլով վախ բեմից, մարդը զգում է այլդ մարդկանց ազդեցությունը, կարևորում նրանք գնահատականը։ Դրա այդ ազդեցության փոքրացման համար մարդը պետք է ունենա սեփական արժանապատվության զգացում և ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին կա։ Անհրաժեշտ է չկենտրոնանալ բացասականի վրա։

Ոչ պակաս կարևոր է ժպիտի գործոնը։ Հոգեբանորեն ժպիտը ցածրացնում է լարվածության աստիճանը։

Արտաքին հղումներ խմբագրել