Կերստի Կալյուլայդ

Էստոնիայի 5֊րդ նախագահ

Կերստի Կալյուլայդ (էստ․՝ Kersti Kaljulaid, դեկտեմբերի 30, 1969(1969-12-30)[1][2], Տարտու, Էստոնական ԽՍՀ), էստոնացի քաղաքական գործիչ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ընտրվել է Էստոնիայի նախագահ։ Պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հոկտեմբերի 10-ից[6]։

Կերստի Կալյուլայդ
էստ․՝ Kersti Kaljulaid
 
Կրթություն՝ Տարտուի համալսարան (1992) և Tallinn Mustamäe College?
Մասնագիտություն՝ պետական ծառայող, խորհրդատու, տնօրեն, քաղաքական գործիչ և գործարար
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1969(1969-12-30)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Տարտու, Էստոնական ԽՍՀ
Քաղաքացիություն  Էստոնիա
Ամուսին Georgi-Rene Maksimovski?
 
Կայք՝ kerstikaljulaid.ee
 
Պարգևներ
Կերստի Կալյուլայդ (2021)

Կենսագրություն խմբագրել

Կալյուլայդը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 30-ին Տարտու քաղաքում և հանդիսանում է Էստոնիայի քաղաքացի[7]։ 1987 թվականին ավարտել է Տալինի № 44 միջնակարգ դպրոցը[8], իսկ 1992 թվականին՝ Տարտուի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը[9]։ 2001 թվականին նույն համալսարանում ստանում է գործնական վարչարարության մագիստրոսի աստիճան։

Եղել է Էստոնիայի գենային հիմնադրամի և Տարտուի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[10]։ 2011 թվականից գլխավորում է Տարտուի համալսարանի խորհուրդը։

1998-1999 թվականներին աշխատել է Hansapank Markets-ի բանկային ներդրումների բաժնում՝ որպես նախագծի ղեկավար։ 1999 թվականին վարչապետ Մարտա Լաարայի խորհրդատուն էր՝ տնտեսական գծով[11][12]։

2002 թվականի փետրվարին նշանակվել է «Իրու» էլեկտրակայանի վարչական հաշվառման բաժնի ղեկավար։ 2002 թվականի սեպտեմբերին նշանակվել է նույն էլեկտրակայանի տնօրեն[12]։

2001-2004 թվականներին «Հայրենիքի միություն» կուսակցության անդամն էր։

2004 թվականի մայիսից մինչև 2016 թվականի սեպտեմբերն Էստոնիայի ներկայացուցիչն էր Եվրոպայի աուդիտորների պալատում[13]։ 2010-2014 թվականներին պատասխանատու էր վերահսկման մեթոդների և տարեկան հաշվետվությունների համար։ 2014 թվականից ղեկավարում էր գյուղատնտեսության ոլորտում կատարվող աուդիտը և պալատի կառուցվածքի փոփոխությունների իրականացումը[12]։

2016 թվականի սեպտեմբերից գլխավորում էր Ռիյգիկոգու դիվանատանը կից ձևավորված Զարգացման մոնիտորինգի խորհուրդը[12]։

Ռիյգիկոնգուի նախագահական ընտրությունների 3 և Ընտրողների կոլեգիայի 2 անարդյունք փուլերից հետո Էստոնիայի պառլամենտի ավագանիների խորհուրդը սեպտեմբերի 27-ին Կալյուլայդին առաջադրեց որպես երկրի ղեկավարի միակ թեկնածու[14]։ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Էստոնիայի նախագահական ընտրություններում՝ Ռիյգիկոնգուում հավաքեց 81 ձայն 101-ից[15] և դարձավ երկրի առաջին կին նախագահը[16][17]։ Երկրի ղեկավար ընտրվելուց հետո Կալյուլայդը ցանկություն հայտնեց շարունակել ապրել իր տանը՝ Տալինի Նիմե թաղամասում և չտեղափոխվել Կադրիորգ նախագահական պալատ[18]։

Պաշտոնը ստանձնելուց հետո Կալյուլայդը նախատեսում է առաջին պաշտոնական այցերը կատարել Ֆինլանդիա և Լատվիա[19]։

Ընտանիք խմբագրել

2011 թվականից ամուսնացած է Գեորգի Ռենե Մաքսիմովսկու հետ[20]։ Ունի 4 զավակ[21][22] (առաջին ամուսնությունից՝ որդի և դուստր, Գեորգի Ռենե Մաքսիմովսկու հետ ամուսնությունից՝ 2 որդի)։

Կերստի Կալյուլայդը եղբայր ունի՝ Ռայմոնդ Կալյուլայդը, որը 2016 թվականի մարտից զբաղեցնում է Տալինի Պիխիա Տալին թաղամասի ավագանու պաշտոնը[23]։

Այլ խմբագրել

Տիրապետում է էստոներեն, անգլերեն և ռուսերեն լեզուների[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  4. https://www.president.gov.ua/documents/3922021-39777
  5. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 500. — ISBN 978-951-37-7005-1
  6. «Президент Ильвес поздравил Керсти Кальюлайд». Postimees.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. «Керсти Кальюлайд представлена на пост президента ЭР». postimees. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Tallinna Mustamäe Gümnaasiumi vilistlased (in Estonian). Accessed on September 30, 2016.
  9. «Кандидат в президенты Эстонии Керсти Кальюлайд. Досье». Аргументы и факты. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «Как партии пришли к кандидатуре Кальюлайд». postimees. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. «Керсти Кальюлайд — новый президент Эстонской Республики». ru.sputnik-news.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Артур Тооман, Виктор Сольц. (2016 թ․ հոկտեմբերի 3). «Керсти Кальюлайд избрана президентом Эстонии». ERR. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. «Кто такая Керсти Кальюлайд и почему ее предложили выдвинуть кандидатом в президенты». delfi. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. «Керсти Кальюлайд выдвинута единственным кандидатом в президенты Эстонии». РИА Новости. 2016 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «Новым президентом Эстонии стала Керсти Кальюлайд». 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. «Керсти Кальюлайд стала новым президентом Эстонии». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  17. «Керсти Кальюлайд стала президентом Эстонии». postimees. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. «Первый брифинг Керсти Кальюлайд: я готова общаться с людьми на русском языке». mke.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. «Визиты и канцелярия: что первым делом сделает Кальюлайд на президентском посту». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. «Керсти Кальюлайд: мой муж занимался секретной работой». delfi. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  21. ««АК»: Керсти Кальюлайд готова разговаривать с русскими на русском языке». rus.err.ee. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  22. «Kersti Kaljulaid ujub presidendiakvaariumis üksinda: nad on kõik mu seljataga olemas, mu perekond» (էստոներեն). delfi. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  23. «Старейшиной Пыхья-Таллинна станет Раймонд Кальюлайд». delfi. 2016 թ․ մարտի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  24. «Керсти Кальюлайд на пресс-конференции: сегодня выиграла вся Эстония». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել