Կերչյան սկահակներ (Կերչյան ոճ)՝ Ատտիկայի կարմրապատկեր սկահակագործության վերջին ժամանակարշրջանի սկահակ։ Ճշգրիտ ժամանակը նշելը բավականին բարդ է։ Մոտավորապես նշվում է մ․թ․ա․ 375-ի և 330-20 թթ միջև ընկած ժամանակահատվածը։

Պարիսի դատավարությունը

Կերչյան սկահակները իրենց անվանումը ստացել են հայտնաբերման տարածքի անունով․ մեծ քանակությամբ սկահակներ հայտնաբերվել են Կերչի տարածքում գտնվող Բոսֆորյան թագավորության քաղաքատեղիների պեղումների ընթացքում։ ներկայումս դրանց մեծ մասը գտնվում են Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում։ Այս ոճի դադարումը ազդարարեց աթենքյան կարմրապատկեր սկահակագործության մայրամուտը։ Առանձին սկահակագործերի նույնականացումը կապված է մեծ դժվարությունների հետ։

Սկահակների ստեղծման սկզբնական ժամանակահատվածում դրանք արտահանվում էին միջերկրածովյան տարածքները, սակայն ավելի ուշ դրանք սկսեցին վաճառել սևծովյան տարածքներում։ Կերչյան ոճով ձևավորվում էին առավել վաճառվող սկահակների տեսակները։ Նկարազարդման հիմնական թեմաներն էին կանանց առօրյա կյանքի դրվագները՝ հովվերգական երանգներով, ինչպես նաև դիոնիստական թեմաներ և Արտեմիսի ու Դեմետրայի թեմաներ։ Շատ նկարազարդումներ արված էին մարզական մոտիվներով և պատկերում էին ըմբշամարտ։ Պատկերները արվում էին էլեգանտ և հաճախ շատ զարդարված էին։ Դետալները և դեկորացիաները կարևոր դեր էին կատարում։ Սպիտակը, դեղինը և կարմիրը կատարում էին լրացուցիչ (օգնող) գույների գործառույթ։

Արտաքին հղումներ խմբագրել