Կերոն նեղատերև
Կերոն նեղատերև | |
Կերոն նեղատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Կերոնազգիներ (Typhaceae) |
Ցեղ | Կեռոն (Typha) |
Տեսակ | Կերոն նեղատերև (T. angustifolia) |
Միջազգային անվանում | |
Typha angustifolia | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կերոն նեղատերև (լատին․՝ Týpha angustifólia), կերոնազգիներ ընտանիքի, միածաիլավոր, կոճղարմատավոր մոլախոտ։ Գրականության մեջ հանդիպում է նաև կեռոն, ջրեղեգ, որձախո անվամբ։ Ծլելուց հետո, կյանքի առաջին տարում, հիմնականում առաջացնում է տերևնր և թփակկլվում, երկրորդ տարում նոր՝ միայն կոճղարմատներ։ Ծաղկակիր ցողուններ առաջացնում է կյանքի երրորդ տարվանից սկսած։ Կերոնի կոճղարմատները տեղավորված են 5-12 սմ խորության մեջ։ Կոճղարմտների բողբոջներից, նոր բույսի առաջացումը զուգընթաց, առաջանում են փնջաձև արմատներ, որոնք օգտագործվում են հողի առավել խորը շերտերում եղած սննդանյութերն ու ջուրը։ Հիմնական ռաջնային կոճղարմատներից դուրս եղած համեմատաբար նուրբ կոճղարմատների մի մասը ընդունում է աճման վերընթաց, մյուսները՝ վարընթաց ուղղություն։
Նկարագիր
խմբագրելՈւնի 2-3 մետր բարձրությամբ սնամեջ ու հաստ, ընդգծված միջհանգույցներով ողորկ ցողուն, նեղ, նշտարաձև, զուգահեռաջիղ, կոշտ տերևներ։ Գլխավոր ցողունի ծայրին նստած է գլանաձև, մուգ շականակագույն ծաղկափթթությունը վերին մասում գտնվում են արական, ներքին մասում՝ իգական ծաղիկները։
Սերմերը մանր են, կրում են թռչող հարմարանքներ՝ վրձնիկներ, և տարածվում են ինչպես քամու, այնպես էլ հոսող ջրի միջոցով և ծլում են հողի մակերեսից։
Տարածում
խմբագրելՏարածված է աշխարհի գրեթե բոլոր գոտիներում, բացի ծայր հյուսիսից ու բարձր լեռնային գոտիներից։ Հայաստանի Արարատյան դաշտում ճահճակալող հողերի մոլախոտ է։
Գրականություն
խմբագրել- Ռ. Ա. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «լույս» հրատարակչություն, Երևան, 1980 թ․
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերոն նեղատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերոն նեղատերև» հոդվածին։ |