Կետային օրագիր, դիզայներ Ռայդեր Քերոլի մշակած անձնական կազմակերպման միջոց։ Համակարգը մեկ նոթատետրում կազմակերպում է պլանավորում, հիշեցումներ, գործերի ցուցակներ և այլ կազմակերպչական առաջադրանքներ։ «Կետային օրագիր» անվանումը գալիս է տեղեկությունը կրճատված պիտակավորված կետերի միջոցով գրանցելու օգտագործումից[1]։ Բայց այն մասնակիորեն գալիս է նաև կետային ասմագրերի օգտագործումից, որոնք գծերի փոխարեն ցանցավորված են կետերով[2]։ Հասարակության շրջանում առաջին անգամ հրապարակվել է 2013 թվականին և դարձել է հայտնի մեթոդ՝ էական ուշադրություն գրավելով Kickstarter, Instagram, Facebook, YouTube, և Pinterest կայքերում[3][4]։

Որոշ բնորոշ նշումներ ցույց տվող կետային օրաթերթի

Մեթոդ խմբագրել

Կետային օրագիրը սովորաբար ձեռագիր է լինում և պահվում է մեկ նոթատետրում։ Կետային օրագրի հիմնական գործիքներն են․

  • ցանկ,
  • արագ նշում,
  • գրանցումներ,
  • հավաքածուներ,
  • վերանայում։

Ցանկերը գործում են գրքերի կամ բովանդակության ցանկերի նման՝ նշելով, թե որտեղ փնտրել տարբեր թեմաների վերաբերյալ տեղեկություն։

Արագ նշումները տեղեկատվությունը պարզեցնելու, կրճատելու և հավաքագրելու համար օգտագործում են սիմվոլների համակարգ (օրինակ՝ կետեր, աստղանիշներ, շրջաններ և այլն)։ Այս սիմվոլները բացատրվում են բանալիով, որը հիմնականում լինում է օրագրի սկզբնամասում։ Ինֆորմացիան կարող է կազմակերպել առաջադրանքների, իրադարձությունների և նշումների միջոցով, բայց հնարավորություներն անսահմանափակ են։

Գրանցումները գործերի ցանկեր են՝ կազմված տարբեր ժամանակահատվածների համար, ներառյալ ամենօրյա, շաբաթական, ամսական և ապագա նշումներ։ Գրանցումները հաճախ կոչվում են «տարածված», քանի որ դրանք սովորաբար տարածվում են երկու կից էջերով։

Հավաքածուները կազմում են կետային օրագրի հիմնական զանգվածը և տեղեկատվությունը հավաքագրում են ըստ բովանդակության, դրանք կարող են լինել գրառումներ, ցուցակներ, հաշվառման ծրագրեր և այլն։

Այլ հայտնի հավաքածուներ ներառում են սովորույթների և տրամադրության, ֆիտնեսի կամ սննդակարգի հաշվառման ծրագրեր, կարդալու գրքերի ցանկ, ռեստորաններ փորձելու ցանկ և այլն։

Նկարագրվելով որպես կետային օրագրի «անկյունաքար»՝ վերանայումը ցուցակները պարբերաբար նորերով թարմեցնելու հմտությունն է, ինչպես օրինակ չավարտված առաջադրանքների տեղափոխումը հաջորդ ամսվա նշումներ[5]։ Վերանայումը օգտագործողներին օգնում է կազմակերպված մնալ, արդյունավետ լինել և թույլ է տալիս ստեղծել առաջնահերթություն՝ որ խնդիրներն է անհրաժեշտ կատարել, և որոնք կարող են հետաձգվել։ Վերանայումը նաև կարող է վերաբերել նոր նոթատետրին անցնելու գործընթացին։

Գործիքներ խմբագրել

Մեթոդը պահանջում է միայն գրիչ կամ մատիտ, և նոթատետր։ Գոյություն ունեն կետային օրագրի համար մշակված նոթատետրեր, բայց բավարար է ցանկացած ազատ նոթատետր։ Նրանք ովքեր կենտրոնանում են ստեղծագործական տարրի վրա կարող են օգտագործել տարատեսակ պարագաներ, ներառյալ քանոն, գունավոր գրիչներ և մարկերներ, կպչուն պիտակներ, նախակաղապարներ, նախշազարդ ժապավեններ և այլն[6]։

կետային օրագրի համակարգը ապահովում է կյանքը պլանավորելու և արդյունավետությունը մեծացնելու հենքը։ Համակարգին հատուկ է ճկունությունը․ օգտագործողների համար ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու և համակարգը իրենց կարիքներին հարմարեցնելու բազմաթիվ հնարավորություններ կան։

Ընդունում խմբագրել

Հետևորդները կետային օրագիրը նկարագրում են որպես պլանավորման արդյունավետ մոթոդ և «պարզության և հստակության» վրա կենտրոնացած «ստեղծագործական ելք»[7]։ Good Housekeeping-ը կետային օրագիրը բնութագրում է որպես «օրագրի և գրավոր մտորման հավասար մասեր»"[8]։

Ոճեր խմբագրել

Ինքնատիպ կետային օրագրի մեթոդի ներկայացումից սկսած, առցանց համայնքը կետային օրագիրը տարբեր ոճերի է վերածել՝ մինիմալիստական, կաղապարային, սուպեր-կազմակերպված, ալբոմ և այլն[9]։ Ոճերի տարբերությունն այն է, թե որքան է էջը զբաղված, լինի դա բովանդակության կամ արտաքինի տեսանկյունից, կամ ինչպես է օգտագործողը մոտենում համակարգին։ Օրինակ՝ կետային օրագիրը կարող է օգտագործվել արդյունավետության, կազմակերպվածության կամ որպես ստեղծագործական տաղանդը արտահայտելու համար։

կետային օրագրի թվային տարբերակը նոuյնպես հայտնի դարձավ, հատկապես առցանց համայնքում։ Չնայած, որ կետային օրագրիր վարելը ավանդաբար իրականացվում է թուղթ ու գրիչով, բազմաթիվ օգտվողներ ստեղծել են թվային կետային օրագիր՝ օգտագործելով տարատեսակ նոթագրման հավելվածներ կամ հավելվածներ հատուկ նախատեսված թվային կետային օրագրի համար։ Մեդոթը նույնն է, բայց կան ավանդական տարբերակն ընտրելու փոխարեն թվայինը նախընտրելու մի քանի պատճառներ[10]`

  • ավելի հեշտ կազմակերպում, չկա տարբեր գրենական պիտույքներ գնելու կարիք,
  • վերականգնման և համաժամեցման գործառույթ, օգտվողներին թույլ է տալիս բացել այն ամենուր, որտեղ ունեն էլեկտրոնային սարք,
  • ներկառուցված որոնման գործառույթ, ավելի հեշտ է տեղեկություն փնտրել,
  • ձայնագրության գործառույթ, շատ նոթագրման հավելվածներ ունեն այս գործառույթը, որը կարող է ավելացնել նոթագրման ծավալը,
  • թղթի օգտագործման նվազեցում, գումարի խնայում և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում։

Օգտագործում խմբագրել

Կետային օրագիրը օրը, շաբաթը, ամիսը կամ տարին պլանավորելու ստեղծագործական տարբերակ է։ կետային օրագիրը նաև օգտագործվում է արված և չարված գործերի հաշվետվության համար։

Դպրոց խմբագրել

Շատ սովորողներ կետային օրագրեր են վարում, որպեսզի հաջողության հասնեն ուսման բոլոր մակարդակներում՝ ավագ դպրոցում, քոլեջում և այլն։ YouTube-ում կան բազմաթիվ «սովորիր ինձ հետ» վիդեոներ, որոնք ցույց են տալիս սովորելու գործընթացը, ինչպես նաև կիսվում են խորհուրդներով, խորամանկություններով և նախընտրած պարագաներով։ Այդ վիդեոներից շատերում, որպես ուսման մեջ կազմակերպված լինելու և արդյունավետ մնալու տարբերակ, առաջարկվում է կետային օրագիր վարել։ 2019 թվականին հրատարակվեց Ժասմին Շաոյի և Ալիսա Ջագանի «Սովորիր ինձ հետ։ Կետային օրագիր վարելու արդյունավետ տեխնիկաներ, սովորույթներ, մաթեմատիկայի, գիտության, պատմության, լեզուների համար հատուկ մարտավարությունների միջոցով հաջողակ և արդյունավետ լինելու հնարքներ և ավելին» գիրքը[11]։ Գիրքը ոգեշնչված էր հայտնի «սովորիր ինձ հետ» ֆենոմենից։

Աշխատանք խմբագրել

կետային օրագրի համակարգի հետևորդները այն օգտագործում են նաև իրենց աշխատանքային կյանքն ու կարիերան կազմակերպելու համար, քանի որ համակարգը բարձրացնում է արտադրողականությունը և հեշտ է փոփոխվում[12]։ Կետային օրագրերը կարող են օգտագործվել առաջադրանքների հաշվետվությունները գրանցելու, ժամադրություններն ու հանդիպումները պլանավորելու, ծրագրեր կառավարելու, նշումներ անելու, հաշվարկելու՝ որքան ժամանակ է ծախսվել և այլն[13]։ Որոշներն այն օգտագործում են տարեկան կտրվածքով նպատակների հաշվետվության համար[14]։ Կետային օրագրերի օգտագործման վերաբերյալ YouTube հազարավոր վիդեոներ կան։

Հոգեկան առողջություն խմբագրել

կետային օրագրի միջոցով հոգեկան առողջության կառավարումը նույնպես հայտնի է դարձել։ Ժամանակի ընթացքում տեղեկությունը մի տեղում գրելը կարող է եզրակացության հանգեցնել օգտվողների տրամադրության, սովորույթների, հոգեկան առողջության խթանների մասին[15]։ Այլ օգտակար տարբերակը ներառում է նպատակների սահմանումը և շնորհակալության գրառումները, որոնք օգտվողներին կարող են խրախուսել մոտիվացված և լավատես մնալ[15]։ Բացի այդ, կետային օրագիրը կարող է մշակված լինել ուժեղ էմոցիաների կամ դժվարին ժամանակների աշխատանքների համար[15]։

Պատմություն խմբագրել

1990-ական թվականների վերջին, երբ Ռայդեր Քերոլը սովորում էր քոլեջում, սկսեց փնտրել անձնական կազմակերպման պարզ մեթոդ։ Մանուկ հասակում նրա մոտ ախտորոշվել է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ և նա ցանկանում էր, որ համակարգն օգնի «հաղթահարել սովորելու անկարողությունները»։ Այն ժամանակ երբ ավարտեց դպրոցը, նա արդեն մշակել էր կետային օրագրի մեթոդը։ Ընկերը խորհուրդ տվեց նրան կիսվել իր մեթոդով և նա 2013 թվականին սկսեց առցանց տարածել մեթոդը։ Այն ուշադրություն գրավեց սոցիալական ցանցերում, Kickstarter-ում հավաքեց 80000 դոլար առցանց օգտվողների կենտրոնացված համայնք ստեղծելու ֆինաանսավորելու համար։ 2018 թվականի դեկտեմբերին Instagram-ում այն դարձել է 3 միլիոն գրառման առարկա։ Մեթոդի վրա ազդեցություն է ունեցել նաև Քերոլի՝ որպես հավեվածի, վեբ և խաղային դիզայների փորձը, ինչպես նաև նրա սքրափբուքինգի նկատմամբ հետաքրքրությունները։

Քարոլը 2017 թվականի TEDxYale-ին հանդես է եկել կետային օրագիր վարելու մասին «Ինչպես մաքրել ձեր միքտը, օրագիր վարել» վերնագրով TED զեկույցով[16]։ 2018 թվականին Քերոլը նաև գիրք է հրատարակել համակարգի վերաբերյալ՝ Կետերի օրագրի մեթոդը[17]։

Տնտեսական ազդեցություն խմբագրել

կետային օրագրի ներակայացումից սկսած, դրա աճող ժողովրդականությունը նպաստել է գրենական պիտույքների վաճառքի աճին, ինչպիսիք են նոթատետրերը, գրիչները և այլն։ 2018 թվականի դրությամբ ԱՄՆ-ում նախորդ տարվա համեմատ եղել է նոթատետրերի վաճառքի 18%-ով աճ[18] ։ Եղել է նաև տարբեր գրիչների վաճառքի աճ 5-17%։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Thorough Guide to the Bullet Journal System». Tiny Ray of Sunshine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Sigler, Jennifer Leigh. "First Comes Love: Ritual and Domesticity in the Aspirational Leisure-Labor Economy of the 21st Century." Southern Illinois University at Carbondale, 2019. Ann Arbor: Proquest. Web. 20 Nov. 2019.
  3. Mejia, Zameena (2017 թ․ օգոստոսի 2). «How the creator behind the viral bullet journal turned his own life hack into a full-time business». www.cnbc.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  4. León, Concepción de (2018 թ․ դեկտեմբերի 27). «The Art of Bullet Journaling and the Improved To-Do List». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  5. «Learn». Bullet Journal (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  6. Adamson, Sydney (August 2018). «Bullet Journaling 101». Girls' Life. 25 (1). ISSN 1078-3326 – via EBSCOhost.
  7. Moffett, Billie Jo (2018 թ․ նոյեմբերի 8). «Bullet Journaling: Putting Pen to Paper » Public Libraries Online». Public Libraries (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  8. Schumer, Lizz (March 2019). «Bullet Journals». Good Housekeeping. 268 (3). ISSN 0017-209X – via EBSCOhost.
  9. Journals, Bullet (2017 թ․ հուլիսի 29). «5 Different Types of Bullet Journals». Blossoms and Bullet Journals (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «Why Digital Bullet Journals Are Better Than Using a Pen and Paper». PaperlessMovement (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «Study with Me». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. Coworking, Novel (2018 թ․ սեպտեմբերի 3). «How to Use a Bullet Journal for Work». Novel Coworking (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. «How to Use Your Bullet Journal for Work | Rock Your Professional Life». Kalyn Brooke (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. PrettyPrintsAndPaper (2016 թ․ փետրվարի 13). «Using A Bullet Journal at Work». Pretty Prints & Paper (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  15. 15,0 15,1 15,2 «How Bullet Journaling Can Help Us Manage Our Mental Health». The Blurt Foundation (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  16. How to declutter your mind -- keep a journal | Ryder Carroll | TEDxYale (անգլերեն), Վերցված է 2019-11-20-ին
  17. Carroll, Ryder (2018). The Bullet Journal method: track your past, order your present, plan your future (English). New York: Portfolio/Penguin. ISBN 9780008261375. OCLC 1066062588.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Bullet Journaling Trend Lifts Sales of Notebooks and Writing Instruments». The NPD Group. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)