Կեսոնային հիվանդություն

Կեսոնային հիվանդություն, հիվանդություն, որն առաջանում է կեսոնում կամ ջրի տակ գտնվելուց հետո, բարձր ճնշումից շատ արագ ցածր ճնշմանը անցնելու (դեկոմպրեսիա) ժամանակ։

Կեսոնային հիվանդություն
Decompression chamber.jpg
Տեսակհիվանդություն
Պատճառdecompression?
Հիվանդության ախտանշաններցավ, գլխացավ, visual disturbance?, քոր, formication?, պարէսթեզիա, hyperesthesia?, mental confusion?, ամնեզիա, կոնվուլսիա, unconsciousness?, հոգնածություն, impairment of continence?, գլխապտույտ, Գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, Հևոց, տրամադրության անկայունություն, լուծանք, Խլություն, godet sign? և Հոդացավ
Վնասում էՋրասուզակ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն, Hyperbaric medicine? և occupational medicine?
ՀՄԴ-9993.3
ՀՄԴ-10T70.3
Բուժումdiving chamber?
Decompression sickness Վիքիպահեստում

Հիմնական խանգարումները պայմանավորված են հյուսվածքների կողմից մեծ քանակությամբ ազոտի կլանմամբ։ Դեկոմպրեսիայի ժամանակ լուծված ազոտը անցնում է գազանման վիճակի, և կարող են առաջանալ գազային էմբոլներ։ Կեսոնային հիվանդությունը կարող է ընթանալ թեթև և ծանր ձևերով։

Հաճախ լինում է թեթև ձևը, որին բնորոշ են ոսկրերի, հոդերի, մկանների, նյարդերի ցավեր, մաշկի տեղական փոփոխություններ։ Նշված երևույթները լինում են կարճատև և անցնում են անհետ։ Երբեմն կարող են լինել ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ականջներում աղմուկ, փսխում, հավասարակշռության կորուստ, ուժեղ ցավեր որովայնում, արյունային փսխում։

Կեսոնային հիվանդության ծանր ձևի ժամանակ կենսական կարևոր օրգաններում և համակարգերում առաջանում են գազային էմբոլներ, լուրջ փոփոխությունների է ենթարկվում կենտրոնական նյարդային համակարգը (հատկապես ողնուղեղը)։ Զարգանում է վերջույթների երկկողմանի լուծանք։ Օդային էմբոլները կարող են մահվան պատճառ դառնալ։ Բուժման արդյունավետ եղանակը ռեկոմպրեսիան է՝ բարձր մթնոլորտային ճնշման պայմաններից աստիճանաբար անցումը բնականոն ճնշման, հատուկ «բուժիչ շլյուզներում»։ Շլյուզից դուրս գալուց հետո նշանակում են հեղուկներ, գլյուկոզ, ցավազրկող դեղամիջոցներ, լոգանք։

ԿանխարգելումԽմբագրել

Կանխարգելումը՝ երկարատև ադապտացիա հիպօքսիայի նկատմամբ, նախօրոք մաքուր թթվածնի շնչում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 388