«Կենտրոնական Բալկան» ազգային պարկ (բուլղար․՝ Национален парк Централен Балкан), գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասում, Բալկանյան լեռներում։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 550 մետրից (Կառլով քաղաքի մոտ) մինչև 2376 մ (Բոտև լեռ, որը Բալկանների ամենաբարձր կետն է)։ Հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին։ Տարածքի մեծությամբ երրորդն է Բուլղարիայում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 716,69 կմ² է, երկարությունը արևմուտքից արևելք 85 կմ, միջին լայնությունը 10 կմ։ Գտնվում է հինգ մարզերի տարածքում՝ Լովեչիի, Գաբրովոյի, Սոֆիայի, Պլովդիվի և Ստարա Զագորայի։ Իր մեջ է ներառում 9 արգելոցներ՝ Բոատին, Ցարիչինան, Կոզյա-Ստենան, Ստենետոն, Սեվերեն-Ջենդեմը, Պեեշտի-Սկալին, Սոկոլնան, Ջենդեմը և Ստարա-Ռեկան։

Կենտրոնական Բալկան
Национален парк „Централен Балкан“
Բոտև լեռը
Տեսակազգային պարկ
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍտարա Պլանինա
Հիմնվել է1991
Մակերես716,69 կմ²
Կենտրոնական Բալկանը գտնվում է Բուլղարիաում
Կենտրոնական Բալկան
Կենտրոնական Բալկանը գտնվում է Երկիրում
Կենտրոնական Բալկան

Կենտրոնական Բալկանը Եվրոպայի խոշորագույն և արժեքավոր ազգային պարկերից մեկն է։ IUCN նրան II-րդ կարգ է սահմանել։ Պարկի ութ արգելոցները, ինչպես նաև պարկը, մտնում են ՄԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների ցուցակի մեջ, չորս արգելոցներ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդ և կենսոլորտ» ծրագրի շրջանակներում ընդգրկաված են կենսոլորտային տարածքների համաշխարհային ցուցակում[1]։ Լիիրավ անդամ է PAN Parks հիմնադրամի։

Պարկը գտնվում է Ռոդոպյան խառը անտառային գոտում։ Բազում հազվագյուտ հանդիպող բույսերի և կենդանիների տուն է հանդիսանում, ինչպես նաև ունի մեծ պատմական և մշակութային նշանակություն գիտության համար։ Ֆլորան ներկայացնում է ծառերի և բույսերի 2340 տեսակ, և անտառները զբաղեցնում են տարածքի 56%-ը։ Կաթնասունների 59 տեսակ, թռչունների 224 տեսակ, սողունների 14 տեսակ, ամֆիբիների 8 տեսակ, ձկան 6 տեսակ և անողնաշարավորների 2387 տեսակ է հաշվում։

Պատմություն խմբագրել

 
Պարկը ձմռանը

Պարկը ձևավորվել է 1991 թվականին, որպեսզի պահպնվեն յուրահատուկ բնության ժառանգությունը և պաշտպանվի միջավայրը քաղաքային վնասակար ազդեցությունից։ Պարկի ղեկավարմամբ զբաղվում է տնօրինությունը, որը ենթարկվում է Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարարությանը։ Տնօրինությունը համագործակցում է բազում կազմակերպությունների հետ իր առջև դրված նպատակների հասնելու և պարկը պահպանելու համար։

Վիճակագրություն խմբագրել

  • Տարածք՝ 71669,5 հեկտար
  • Երկարություն՝ 85 կմ
  • Լայնություն՝ 10 կմ
  • Առավելագույն բարձրություն՝ Բոտև, 2376 մ
  • Ստորին կետ:՝ Կառլով, մոտավորապես 500 մ
  • Անտառներ՝ 44000,8 հեկտար
  • Մնացյալ մաս՝ 27668,7 հեկտար
  • 70% բնական էկոհամակարգ
  • 9 արգելոցներ, 20019 հեկտար տարածք

Էկոհամակարգ խմբագրել

 
Տրիգլավ լեռնաշղթա
 
Կենտրոնական Բալակն

Բազմադարյան անտառները հաճարենու, եղևինի, եղևնու, բոխու և կաղնու զբաղեցնում են պարկի տարածքի մեծ մասը։ Բուլղարիայի ֆլորայի կեսը հայտնաբերվել է պարկում։ Այստեղ 10 տեսակ և 2 ենթատեսակ հանդիսանում են էնդեմիկ և չեն հանդիպում աշխարհի որևիցե այլ վայրում։ Պարկի ավելի քան 130 բույսեր և կենդանիներ ընդգրկված են Կարմիր գրքի մեջ։

Բուժող խոտաբույսերի 166 տեսակ է հայտնի, որոնցից 12 պաշտպանվում են օրենքով։ Եվս՝ մամուռի 229, սնկան 256, ջրիմուռների 208 տեսակներ կան։ Բալկանյան լեռնաշղթայի կենտրոնական մասը տուն է հանդիսանում Բուլղարիայի անողնաշարավոր կենդանիների 70%-ի համար և ողնաշարավորների 62%-ի համար։ Կա թռչունների 224 տեսակ, որը դարձնում է պարկը կարևոր միջազգային արգելոց թռչունների համար։

ԵՄ-ն կողմից ֆինանսավորվող CORINE BIOTOPS ծրագիրը առաջարկեց բնակության վայրերի դասակարգման մեթոդաբանություն, և Կենտրոնական Բալկանում ներկայացված են նախագծի 49 տեսակի բնակավայրեր։ 24 տեսակ ընդգրկված են «Բնակության վայրում անհետացման եզրի առջև կանգնածների ցուցակում» և անհրաժեշտ են հատուկ քայլեր ձեռնարկել Եվրամիության բնակության միջավայրի կոնվենցիային համապատասխան պահպանելու համար։

Ռելիեֆ խմբագրել

Հանդիպում են բարձր լեռնային մարգագետիններ, ուղղահայցած ժայռեր, խորը կիրճեր, ջրվեժներ և բազում բարձր գագաթներ, որոնցից մոտավորապես 20 ունեն 2000 մետր բարձրություն։ Կենտրոնական Բալկանը հանդիսանում է զբոսաշրջիկների և գիտնականների սիրելի վայրերից մեկը։

 
Երկնային ջրվեժ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bulgarian Primeval Beech Forests in "Central Balkan" Added to UNESCO List». BNT. Bulgarian National Television. 2017 թ․ հուլիսի 12.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական Բալկան» հոդվածին։