Կաղնի ոսկեգույն

բույսերի տեսակ
Կաղնի ոսկեգույն
Կաղնի ոսկեգույն
Կաղնի ոսկեգույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Կաղնի (Quercus)
Տեսակ Կաղնի ոսկեգույն (Q. petraea)
Միջազգային անվանում
Quercus petraea
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կաղնի ոսկեգույն (լատ.՝ Quercus hypochrysa), հաճարազգիների ընտանիքի, կաղնու ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Տերևները երկարակոթունավոր են, ավելի մանր, քան վրացական կաղնունը, երկարավուն-օվալաձև, վերևի կողմից մերկ, ներքևից թեթևակի աղվամազապատ, ոսկեդեղին, կանաչավուն, յուրաքանչյուր կողմից 5-7 (հազվադեպ 8) ձվաձև, բութ, կարճ բլթակներով։ Կաղինները գտնվում են տերևակոթուններից ավելի կարճ պտղակոթունների վրա, մազմզուկապատ են, պտղագավաթից կրկնակի անգամ երկար։

ՏարածվածությունԽմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, հատկապես Արևելյան Կովկասում, Արցախում, Բալիշում: Անտառ կազմող ծառատեսակ չէ և հանդիպում է հատ ու կենտ ծառերով, վրացական կաղնու անտառներում, ստորինից մինչև վերին լեռնային գոտին։ Հայաստանում հանդիպում է Շամշադինի շրջանում և Զանգեզուրում, ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1400-1500 մ բարձրության վրա։

ԿիրառությունԽմբագրել

Չափազանց լուսասեր է, բավականին չորադիմացկուն, հարմարված խիստ չորային, կոնտինենտալ կլիմայի պայմաններին։ ճողային պայմանների նկատմամբ պահանջկոտ չէ։ Մշակության մեջ հայտնի չէ, սակայն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չոր, քարքարոտ լեռնալանջերի կանաչապատման և անտառապատման համար։ Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները՝ 8-10, 12, 18-20, 23-25, 28, 31-32[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 192։