Կենան Ամատունի

հայ նախարար

Կենան Ամատունի (4-րդ դար - 380-ականներ), հայ նախարար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Արտազ, Ճվաշռոտ (Ամատունիքի) գավառների և Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Օշական բերդ-ամրոցի տերը, Վահան Ամատունու որդին, Պարգև Ամատունու հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1]։

Կենան Ամատունի
Արտազի և Ճվաշռոտի (Ամատունիքի) տեր
մոտ 370 - 380-ականներ
Նախորդող Վահան Ամատունի
Հաջորդող Պարգև Ամատունի
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 380-ականներ
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Վահան Բ Ամատունի
Զավակներ Պարգև Ամատունի

Կենսագրություն խմբագրել

Կենան Ամատունին, 385 թվականին թողնելով իր կալվածքները, Մեծ Հայքի արքա Արշակ Գ-ի (378-389) հետ տեղափոխվում է թագավորության արևմտյան մաս, որը գտնվում էր Հռոմեական կայսրության ենթակայության տակ։ Արշակ Գ-ի մահից հետո ետ է վերադառնում Մեծ Հայքի արևելյան մաս և Խոսրով Դ-ի հրովարտակով վերահաստատվում իր բարձին ու ստանում իր կալվածքները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 615․