Վահան Ամատունի (4-րդ դար)

հայ նախարար

Վահան Ամատունի (4-րդ դար - 4-րդ դար), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Արտազ, Ճվաշռոտ (Ամատունիքի) գավառների և Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Օշական բերդ-ամրոցի տերը, Պարգև Ամատունու որդին, Կենան Ամատունու հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1]։

Վահան Ամատունի
Արտազի և Ճվաշռոտի (Ամատունիքի) տեր
մոտ 360 - 370-ականներ
Նախորդող Պարգև Ամատունի
Հաջորդող Կենան Ամատունի
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 4-րդ դար
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Պարգև Ամատունի
Զավակներ Կենան Ամատունի

Կենսագրություն խմբագրել

Մեծ Հայքի արքա Արշակ Բ-ի (350-368) հրամանով գնում է Արծրունյաց, Ռշտունյաց և Մամիկոնյաց փախստական նախարարներին կանչելու։ Արշակ Բ-ի որդու՝ Պապի (370-374) գահակալման ժամանակ, 373 թվականին մասնակցում է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Մեծի (353-373) հուղարկավորությանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 10․