Կենայ (անգլ. Kenai), գետ ԱՄՆ-ում, Ալյասկայում, Կենայ թերակղզու վրա։ Սկիզբ է առնում Կենայ լճից և հոսում է Կենայ[1] լեռնաշղթայի հովտում։ Գետի երկարությունը 132 կմ, ջրային ավազանի մակերեսը՝ 5210 կմ²[2], թափվում է Խաղաղ օվկիանոսի Կուքի ծովածոց։ Հիմնական վտակներն են Կենայ սարի սառցե ծածկույթի հալչած ջրերը և առվակները։ Կենայ գետը Ալյասկայում համարվում է ամենահանրաճանաչ վայրը սպորտային ձկնորսության համար։ Տարին երկու անգամ ձվադրման և բազմացման համար ծովածոց են մտնում բազմաթիվ սաղմոնաձկներ։ Սապատաձկները գալիս են այստեղ ձվադրման երկու տարին մեկ անգամ։ Կենայը ձկներով ամենահարուստ գետը չէ, սակայն հայտնի է իր անհավանական մեծ չափսերի ձկներով, որը և գրավում է շատ ձկնորսների, որոնք ուզում են ռեկորդներ սահմանել։

Կենայ
Կենայը նույնանուն սարի ֆոնին
Բնութագիր
Երկարություն132
Ավազանի մակերես5210 կմ²
Ջրի ծախս168
Ջրահոսք
ԱկունքԿենայ լիճ
ԳետաբերանԹափվում է Կուքի ծովածոց
Գետաբերանի տեղակայումԿուկի ծովածոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերRussian River?
Ջրի մարմիններKenai Lake?
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկրամասԱլյասկա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GNIS(չաշխատող հղում)
  2. Գետերի ուղեցույց

Արտաքին հղումներ

խմբագրել

Փաստեր Կենայ գետի մասին

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենայ (գետ)» հոդվածին։