Կուկի ծովածոց
Կուկի ծովածոց (անգլ.՝ Cook Inlet ) կամ Կենայան ծովածոց, ծովածոց Ալյասկայի հարավային ափերում, Խաղաղ օվկիանոսում։ Ստացել է իր անվանումը Ջեյմս Կուկի պատվին, որը հետազոտել է այն 1778 թվականին։ Բաժանում է Կենայ թերակղզին մայրցամաքից։ Երկարությունը 370 կմ է, լայնությունը՝ 18-ից 111 կմ, խորությունը՝ 22-ից 78 մ։ Ծովածոցի հարավային ափերը բարձր են, խիստ կտրատված, իսկ հյուսիսայինը՝ ցածր։ Մակընթացությունները տեղի են ունենում օրը երկու անգամ և ջրի բարձրությունը հասնում է մինչև 12 մ։ Մակընթացության արագությունը հասնում է 15 կմ/ժ արագության[1][2]։ Խորքում այն բաժանվում է երկու թևի՝ Տուրնագեն և Նիք-Արմ։ Ծովածոց են թափվում Սուսիտնա, Մատանուսկա, Կասիլոֆ և Կնիք գետերը։ Ծովածոցի բարձունքին գտնվում է Անքորեջ նավահանգիստը՝ Ալյասկայի ամենաշատ բնակեցված քաղաքը։
Կուկի ծովածոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծոց |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ալյասկա |
Լիճ հոսող գետ | Susitna River?, Կենայ, Kasilof River?, Matanuska River?, Knik River?, Little Susitna River?, Anchor River?, Eklutna River?, Ninilchik River? և Seal River? |
![]() | |
![]() |