Կեյկո Մացուի
Կեյկո Մացուի (օրիորդական ազգանունը՝ Դոի, հուլիսի 26, 1961, Տոկիո, Տոկիո, Ճապոնիա)[1], ճապոնացի ջազ ոճի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, թողարկել է 20 ալբոմ, ինչի շնորհիվ դարձել է հանրահայտ։
Կեյկո Մացուի | |
---|---|
Բնօրինակ անուն | ճապ.՝ 松居 慶子 |
Ի ծնե անուն | ճապ.՝ 土居 慶子 |
Ծնվել է | հուլիսի 26, 1961 (63 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | smooth jazz |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգչուհի և համալսարանի դասախոս |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Աշխատավայր | Ցուրուգա քոլեջ |
Լեյբլ | Shanachie Records? |
Կայք | keikomatsui.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԿեյկոյի մայրը՝ Էմիկո Դոին եղել է ճապոնական ազգային պարերի ուսուցչուհի։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մայրը 5 տարեկան աղջկան տարավ դաշնամուրի պարապմունքների։ Դա համընկավ Կեյկոյի 5 տարեկանը տոնելուց հետո, նույն տարվա հունիսին, որն ըստ ճապոնական ավանդազրույցի, եթե 5 տարեկանը տոնելուց հետո առաջին հունիսին որևէ բան ես նախընտրում, այն դառնում է կյանքի մեծագույն մասը։ Կեյկոն հիացած էր հենց առաջին պարապմունքից։
Կեյկոն լավ էր սովորում նաև միջնակարգ դպրոցում, մի քանի անգամ նույնիսկ դասարանի նախագահ է ընտրվել։ Այդ ժամանակ նա սիրում էր լսել Սթիվի Ուանդերի, Յան Սիբելիուսի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները[2]։ Նրան նաև դուր էին գալիս կինոֆիլմերից այն երաժշտություններն, որոնց հեղինակները եղել են Նինո Ռոտան և Մորիս Ժարր։ Կեյկոյի սիրելի ջազ երաճիշտը եղել է Չիկ Կորեան։ Կեյկոն բարձրագույն կրթություն ստացել է Ճապոնիայի կանանց համալսարանում, մասնագիտացել մանկական մշակույթի ոլորտում։ Մի քանի տարի հետո պարապմունքներ է անց կացրել մասնավոր ուսուցչի հետ և սկսել դասընթացները «Yamaha Music Foundation»-ում։ Որոշ ժամանակ անց Կեյկոն դարձավ լավագույն ուսանողուհին և 17 տարեկանում «Yamaha System»-ից ձայնագրվելու առաջարկություն ստացավ։ Հենց այդ տարիքում ֆիլմի համար գրեց իր առաջին լուրջ ստեղծագործությունը ։ Հետո ստեղծեց իր սեփական Կոսմոս ջազային խումբը և այդ խմբի հետ թողարկեց 4 ալբոմ։ 1999 թվականին «Oasis Awards» հանդիսության ժամանակ ստացավ տարվա լավագույն ջազային կատարող կոչումը։
Սկավառակագրություն
խմբագրելU.S. CD RELEASES
- 1987 — A drop of water (1987, 1993, 2003)
- 1989 — Under northern lights
- 1990 — No borders
- 1991 — Night waltz
- 1992 — Cherry blossom (1992, 2003)
- 1994 — Doll
- 1995 — Sapphire
- 1996 — Dream walk
- 1997 — A gift of hope
- 1997 — Keiko Matsui collection
- 1998 — Full moon and the shrine
- 1999 — Keiko Matsui live
- 2000 — Whisper from the mirror
- 2001 — Deep blue
- 2001 — A gift of life
- 2002 — The ring
- 2003 — The piano
- 2003 — White owl
- 2004 — Wildflower
- 2005 — Walls of akendora
- 2007 — Moyo
- 2011 — The Road…
- 2013 — Soul Quest
- 2016 — Journey to the Heart
U.S. VIDEO RELEASES
JAPANESE CD RELEASES
- 1987 — A Drop of Water
- 1988 — Under Northern Lights
- 1990 — The Wind and The Wolf
- 1991 — Night Waltz
- 1992 — Cherry Blossom
- 1994 — Doll
- 1995 — Sapphire
- 1997 — Dreamwalk
- 1998 — Full Moon and The Shrine
- 1999 — Live from Santa Monica, CA
- 2000 — In A Mirror
- 2000 — Hidamari no Ki (саундтрек аниме)
- 2001 — The Piano
- 2001 — Deep Blue
- 2001 — Deep Blue solo Piano
- 2002 — The Ring
- 2002 — Live in Tokyo
- 2003 — Spring Selection
- 2003 — Wildflower
- 2004 — Summer Selection
- 2004 — Walls of Akendora
- 2005 — Compositions
- 2005 — The Best of Keiko Matsui
- 2007 — Moyo
- 2011 — The Road…
- 2015 — Soul Quest
Փաստեր
խմբագրել- Պետերբուրգի T9 երաժշտական խումբը Կեյկո Մացուիի «Tears Of The Ocean» և «Between The Moons»-ի ստեղծագործությունները գործածել է «Ода нашей любви» и «Черновики грусти» երգերում։
- «Tears Of The Ocean»-ի թեմատիկան գործածվել է ReЦiDiV խմբի «Вороны» երգի մեջ։
- 25/17 երաժշտական խումբը իր «Собака» երգի մեջ օգտագործել է Կեյկո Մացուիի «Between The Moons» ստեղծագործությունը։
- Ռեփեր կատարող Լիզա Small-ը իր «Саундтреки» երգի մեջ գործածել է «Crescent Night Dreams»-ից մի դրվագ։
- Da B.O.M.B ռեփ խումբն իր«Часы» երգի երաժշտությունը վերցրել է «Be With Me» ստեղծագործությունից։
- Կեյկո և Կադզու Մացուիի հայտնի երաժշտությունը «Умножающий печаль» սերիալի սաունդտրեկն է՝ Գեորգի Վայների համանուն վեպի հիման վրա նկարահանված, ռեժիսոր՝Օլեգ Ֆասենկո, 2005 թվական[3]։
- «The Road…» տեսահոլովակի պրոդյուսերը ուկրաինացի է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Биография Кэйко Мацуи». www.peoples.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Кейко Мацуи: "В Украине люблю розы, а злят меня ваши пробки"». www.segodnya.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Кейко Мацуи Умножающий печаль
Արտաքին հղումներ
խմբագրել- Կեյկո Մացուիի պաշտոնական կայք (անգլ.)
- Կեյկո Մացուի Թվիթթերում
- Կեյկո Մացուիին(անգլ.) Allmusic կայքում
- Հարցազրույց Կեյկո Մացուի հետ «Джаз.ру» ամսագիր
- Кэйко Мацуи о своём творчестве (авторская программа Евгения Додолева «Правда-24», 2013)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեյկո Մացուի» հոդվածին։ |