Կեղծ ղանձլամեր սպիտակ

բույսերի տեսակ
Կեղծ ղանձլամեր սպիտակ
Կեղծ ղանձլամեր սպիտակ
Կեղծ ղանձլամեր սպիտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Մելանտազգիներ (Melanthiaceae)
Ցեղ Veratrum
Տեսակ Կեղծ ղանձլամեր սպիտակ (V. album)
Միջազգային անվանում
Veratrum album

Կեղծ ղանձլամեր սպիտակ (լատին․՝ Veratrum album), մելանթազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Կարճ գորշ կոճղարմատով և բազմաթիվ քուղանման դեղին-ծղոտագույն արմատներով բազմամյա թունավոր խոտաբույս է։ 1,5 մ բարձրությամբ հաստ տերևապատ ցողունը վերին մասում ծածկված է կարճ թավով։ Խոշոր տերևները ամբողջաեզր ցողունագիրկ էլիպսաձև են, իսկ վերին տերևները՝ նշտարաձև։ Կարճ ծաղկակոթերով և նշտարաձև ծաղկակիցներով եռանդամ ծաղիկները հավաքված են բազմածաղիկ հուրաններում։ Ներսում սպիտակավուն և թավոտ պսակակերպ ծաղկապատը դրսից կանաչավուն է։ Վեց պսակաթերթիկները դասավորված են աստղաձև, իսկ վեց առէջները կարճ են պսակաթերթիկներից։ Տափակ թևավոր սերմերով պտուղը եռանիստ, փեղկավոր, բազմասերմ ձվաձև տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիների մարգագետիններում, բացատներում։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են աշնանը և վաղ գարնանը հավաքված կոճղարմատները արմատներով, որոնք պարունակում են կենտրոնական նյարդային համակարգը թունավորող և մարսողական և սիրտանոթային համակարգի վրա ազդող ստերոիդային ալկալոիդներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղծ ղանձլամեր սպիտակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղծ ղանձլամեր սպիտակ» հոդվածին։