Կելերաշի (մոլդ.՝ Călărași, Кэлэрашь), քաղաք և նույնանուն շրջանի վարչական կենտրոն Մոլդովայում, այդ երկրի մայրաքաղաք Քիշնևից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Ունի երկաթուղային կայարան Քիշնև-Ունգենի երկաթգծի վրա։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 10 808 [4]: Քաղաքի վարչական տարածքի մեջ է մտնում նաև Օրիկովա գյուղը։

Բնակավայր
Կելերաշի
ռումիներեն՝ Călărași
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Առաջին հիշատակումհունվար 1432[1][2]
Բնակչություն10 808 մարդ (2014)[3]
Հեռախոսային կոդ0244
Փոստային դասիչMD-4400
Կելերաշի (Մոլդովա) (Մոլդովա)##
Կելերաշի (Մոլդովա) (Մոլդովա)

Պատմություն խմբագրել

Մոլդովական Կելերաշի բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է XV դարում։

Ենթադրվում է, որ նրա անվանումն առաջացել է մոլդ.՝ călărași բառից, որ նշանակել է «հեծյալներ»։ Ժամանակակից ռումիներենում դրա փոխարեն գործածվում է մոլդ.՝ călăreţi բառը[5]։ Ավանդազրույցի համաձայն՝ Ստեֆան III Մեծը թուրքերի դեմ կռվներից մեկի ժամանակ հեծյալ գնդին հրամայել է քաղաքի ներկայիս տարածքում դիմակայել թշնամիներին։ Անհավասար, կատաղի մարտում շատ հեծյալներ են ընկել, բայց մոլդովական ջոկատը ի վերջո հաղթանակ է տարել։ Այդ օրվանից բնակավայրը կոչվել է Կելերաշի։

Տնտեսություն խմբագրել

Ներկայումս քաղաքում գործում են գինու-կոնյակի «Călăraş Divin» գործարանը[6], կարի ֆաբրիկան, պոլիէթիլենային խողովակների արտադրության, կաթի «LAPMOL» և պահածոների գործարանները։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1979-2014 թվականներին[7].

  • 16 032 (1979)
  • 18 326 (1989)
  • 14 516 (2004)
  • 10 708 (2014)

Բնակչության ազգային կազմը խմբագրել

Ըստ 2004 թ. մարդահամարի տվյալների.

Ըստ 2004 թ. մարդահամարի տվյալների քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը[8].

Բնակչ. թվ. %-ը
Ընդամենը 14 660 100.00
մոլդովաններ 12 945 88.30
ռուսներ 636 4.33
ուկրաինացիներ 475 3.24
ռումիններ 355 2.42
գնչուներ 90 0.61
բուլղարներ 34 0.23
գագաուզներ 27 0.18
հրեաներ 21 0.14
լեհեր 5 0.03
այլք 72 0.49
Ըստ 2014 թ. մարդահամարի տվյալների.

Ըստ 2014 թ. մարդահամարի տվյալների քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը[9].

Բնակչ. թվ. %-ը )
Ընդամենը 10 808 100.00
մոլդովաններ 8086 74.81
ռումիններ 1622 15.00
ռուսներ 286 2.64
ուկրաինացիներ 244 2.25
գնչուներ 28 0.25
բուլղարներ 20 0.18
գագաուզներ 20 0.18
Այլք 49 0.45
Ազգությունը չնշածներ 453 4.19

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: îndreptar bibliografic. Volumul 1: A-L (ռումիներեն)Chișinău: Universitas, 1991. — P. 139. — 508 p. — ISBN 5-362-00841-2
  2. Cihodaru C., Caproșu I. Documenta Romanlae Historica. A. Moldova. Volumul I (1384-1448) (ռումիներեն)București: Editura Academiei Române, 1975. — P. 159.
  3. 2014 Moldovan census — 2017.
  4. Results of Population and Housing Census in the Republic of Moldova in 2014: «Characteristics - Population (population by communes, religion, citizenship)» (XLS). National Bureau of Statistics of the Republic of Moldova. 2017. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  5. «А. И. Еремия Географические названия рассказывают. — Кишинёв: Штиинца, 1990 год». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
  6. «Официальный сайт завода».
  7. Цитат уеб| уеб_адрес = http://citypopulation.info/Moldova-Cities.html | заглавие = „The population of all Moldavian cities and urban settlements according to latest census results and estimates“ | достъп_дата = 2 април 2019 | издател = citypopulation.info | език = en
  8. Цитат уеб| уеб_адрес = http://pop-stat.mashke.org/moldova-ethnic-comm2004.htm | заглавие = „Ethnic composition, all communes: 2004 census“| достъп_дата = 2 април 2019 | издател = pop-stat.mashke.org | език = en | език-икона = да
  9. Цитат уеб| уеб_адрес = http://pop-stat.mashke.org/moldova-ethnic-comm2014.htm | заглавие = „Ethnic composition, all communes: 2014 census“| достъп_дата = 2 април 2019 | издател = pop-stat.mashke.org | език = en | език-икона = да
  10. Satul de baștină al Ambasadorului Oleg Serebrian se înfrățește cu o localitate din Franța. Ziarul Național.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելերաշի (Մոլդովա)» հոդվածին։