Կարո Բալթայան

հայ ջութակահար, մանկավարժ

Կարո Սարգսի Բալաթյան (մայիսի 31, 1934(1934-05-31), Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարահայ ջութակահար, մանկավարժ, Սարգիս Բալթայանի որդին։

Կարո Բալթայան
Ծնվել էմայիսի 31, 1934(1934-05-31) (89 տարեկան)
Պլովդիվ, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մասնագիտությունջութակահար, երաժշտության ուսուցիչ, երաժիշտ և մանկավարժ
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրաժշտության պետական ակադեմիա
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
Պարգևներ
«Կիրիլ և Մեֆոդի» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Կարո Սարգսի Բալթայանը ծնվել է 1934 թվականի մայիսի 31-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում[1]։ Նվագել սովորել է 4 տարեկանում՝ «Դոբրին Պետհով» բարձրագույն երաժշտական դպրոցում (ղեկ.՝ Ռ. Իվանչևա)։

1959 թվականին ավարտել է ծննդավայրի կոնսերվատորիան։ Մոտ 30 տարի դասավանդել է տեղի երաժշտական ակադեմիայում։ 1991 թվականին Պլովդիվ քաղաքում հիմնադրել է Հայկական մշակույթի և արվեստի ընկերությունը, եղել է այդ ընկերության նախագահը։ Որպես լավագույն մանկավարժ՝ ընտրվել է Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի անդամ։ 1999 թվականին առաջին ելույթն է ունեցել «Քառնեգի Հոլլում» (ԱՄՆ)։ Եղել է Լոս Անջելեսի «Քոլբուռն» կոնսերվատորիայի պրոֆեսոր և Օրանժ Քաունթի արվեստների դպրոցի դաշնամուրի ծրագրերի համակարգող։

Արժանացել է «Կիրիլ և Մեֆոդի» շքանշանի (Բուլղարիա)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гаро Балтаян | Вестник "ДУМА"». duma.bg. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
  2. Հայ երաժշտության հանրագիտարան | Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 108.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։