Սարգիս Բալթայան

հայազգի խմբավար, կոմպոզիտոր, մանկավարժ

Սարգիս Կարոյի Բալթայան (1897 - 1989), հայազգի խմբավար, կոմպոզիտոր, մանկավարժ։ Եղել է Կարո Բալթայանի հայրը[1]։

Սարգիս Բալթայան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1897
Մահացել է1989
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ և խմբավար

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Բալթայանը ծնվել է 1897 թվականին։

1920 թվականից դասավանդել է Պլովդիվի դպրոցներում։ Գրել է երգեր, խմբերգեր ու պարեղանակներ։ Նրա ստեղծագործություններից են «Վարդ և սեր» (1932), «Անառակ որդին» (1942), «Մոլորված ամուսիններ» (1947), «Կարմիր զինվոր» (1947) երաժշտական կատակերգությունները, «Միգանուշների պարը» (1921) բալետը և այլ գործեր։

1944 թվականից ղեկավարել է «Երևան» միության Պլովդիվի մասնաճյուղի 100-հոգանոց երգչախումբը։ Երաժշտի երկացանկում եղել են հայ, բուլղար և այլազգի դասական կոմպոզիտորների երկերից։

Սարգիս Բալթայան երգչախմբի հիման վրա ստեղծել է օպերային խումբ, որը 1933-1951-ին Պլովդիվում, Վառնայում և Սոֆիայում ներկայացրել է իր, նաև բուլղարացի և դասական երաժշտների կատակերգություններ։

1952 թվականին արժանացել է «Կիրիլ և Մեֆոդի» շքանշանի (Բուլղարիա)։

Սարգիս Բալթայանը մահացել է 1989 թվականին։

Գրականություն խմբագրել

  • Բրուտյան Ց., Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները, Ե., 1996, էջ 261–262

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гаро Балтаян | Вестник "ДУМА"». duma.bg. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։