Կարոյ Կոշ (венг. Kós Károly, դեկտեմբերի 16, 1883(1883-12-16)[1][2][3], Տիմիշոարա, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2][3], Կլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[4]), Տրանսիլվանիայի հունգարացի ճարտարապետ, գրող, պատկերազարդող, ազգագրագետ և քաղաքական գործիչ[5]։

Կարոյ Կոշ
հունգ.՝ Kós Károly
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1883(1883-12-16)[1][2][3]
ԾննդավայրՏիմիշոարա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էօգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2][3] (93 տարեկան)
Մահվան վայրԿլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն[4]
ԳերեզմանHazsongard cemetery
Քաղաքացիություն Հունգարիա և  Ռումինիա
ԿրթությունԲուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, գրող, գծանկարիչ, book designer, խմբագիր, հրատարակիչ, ուսուցիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՐումինիայի Պարգամավորների պալատի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունBarabás Miklós Céh?
ԵրեխաներZsófia Koós?, Balázs Kós?, András Kós? և Károly Kós?
 Károly Kós Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1909 թվականին, Կոշի նախագծի համաձայն, Զեբեգեն գյուղում կառուցվել է եկեղեցի և Օբուդայում` ծխական շենքը, իսկ 1910 թվականին` Բուդապեշտի կենդանաբանական այգին։ 1910 թվականից հետո նա Կոլոսվարի եկեղեցու և Սֆինտու Գեորգեի հիվանդանոցի նախագծերի հեղինակ է։ Այդ ժամանակ վիեննական սեցեսսիոնիզմի և մոդեռնի ազդեցությունը։

 
Wekerletelep շրջանը Բուդապեշտում

1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, Կոշը տեղափոխվել է Ալմաշ։ 1917-1918 թվականներին ովորել է Ստամբուլում, 1918 թվականին հրավիրվել է Բուդապեշտի կիրառական արվեստի քոլեջում դասավանդելու, սակայն հրաժարվել է, քանի որ ցանկանում էր վերադառնալ Տրանսիլվանիա[6]։

Հետագայում սկսել է քաղաքական կարիերա, ընդունելով Ռումինիայի Թագավորության վարչակազմը։ 1921 թվականի Տրանսիլվանիայի ժողովրդական կուսակցության և հետագայում Ռումինիայի Մադյարի կուսակցության հիմնադիրներից մեկն է եղել։ Նա նաև եղել է Vasárnap կուսակցական թերթի խմբագիրը[7]։

1924-ին նա մի քանի ընկերների հետ հիմնադրել է Erdélyi Szépmíves Céh հրատարակչական տունը։ 1931 թվականից աշխատել է որպես Erdélyi Helikon -ի խմբագիր և Միկլոշ Բարաբաշի գիլդիայի ղեկավար[7]։

1944 թվականին նրա տունը կողոպտվեց, և Կոշը տեղափոխվեց իր ընտանիքի մոտ՝ Կլուժ։ Այնտեղ աշխատել է Տրանսիլվանիայի տնտեսական միության տնօրեն։ Որպես քաղաքական գործիչ, նա եղել է Հունգարիայի ժողովրդական միության նախագահ (Ռումինիայի ձախ հունգարական կուսակցություն), այնուհետև՝ Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ (1946-1948)։

Մինչ 1953 թվականին աշխատել է Կլուժի գյուղատնտեսական քոլեջում, որպես դեկան՝ 1945 թվականին։ 1948-1949 թվականներին Նա նաև թղթակից էր Világosság ամսագրում։ Կարոյ Կոշը մահացել է 1977 թվականին Կլուժում։

Կոշի ճարտարապետական նախագծեր խմբագրել

1908—1910 թվականներ խմբագրել

  • Բարեփոխվել է ծխական շենք, Օբուդա
  • Կաթոլիկ եկեղեցի, Զեբեգեն
  • Կենդանաբանական այգի, Բուդապեշտ
  • Կոշի տուն, Ստանա

1910—1913 թվականներ խմբագրել

1930—1950 թվականներ խմբագրել

  • Կոշի տուն, Միշկոլց
  • Ցուցադրությունների սրահ, Կլուժ-Նապոկա
  • Մաթիաս թագավորի տան վերականգնում, Կլուժ-Նապոկա
  • Կաթնային սրահ, Վիժու

Վեպեր խմբագրել

  • Varjú nemzetség (1925)
  • A Gálok (1930)
  • Országépítő (1934)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kós [Kosch, Károly] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047701
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Hungarian Theatre Museum and Institute
  5. «Культура Венгрии». www.hungary-nn.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  6. Biographical note to «Glasul care strigă»
  7. 7,0 7,1 Salat, introductory study to Maghiarii din România…

Արտաքին հղումներ խմբագրել