Կարոմատուլլո Միրզո

տաջիկ գրող

Կարոմատուլլո Միրզո (տաջ.՝ Кароматуллоҳи Мирзо, 1941[Նշում 1] կամ ապրիլի 25, 1942(1942-04-25) կամ 1941), տաջիկ գրող։ Տաջիկստանի ժողովրդական գրող, Ռուդաքիի անվան Տաջիկստանի պետական մրցանակի դափնեկիր, Տաջիկստանի գրողների միության անդամ (1982

Կարոմատուլլո Միրզո
Ծնվել էապրիլի 25, 1942(1942-04-25) (81 տարեկան) կամ 1941
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Տաջիկստան
ԿրթությունՏաջիկստանի Սադրիդդին Այնիի անվան պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՏաջիկստանի գրողների միություն
Պարգևներ

Գործունեություն և ստեղծագործություններ խմբագրել

Կարոմատուլլո Միրզոն ծնվել է Տաջիկստանի Հանրապետության Լենինյան շրջանի Նիլկոն գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1963 թվականին ավարտել է Դուշանբեի Շևչենկոյի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը[1]։

Առաջին պատմվածքները գրել է մինչ ուսանողական տարիները։ Նրա պատմվածքները տպագրվել են հանրապետության պարբերականներում։ Ստեղծագործություններում անդրադարձել է գյուղի սոցիալական կյանքին։ Կարոմատուլլո Միրզոյին մեծ ճանաչում են բերել «Հույսի աստղ» (1980) վիպակների, «Առաջին աշխատավարձը» (1982) պատմվածքների և ակնարկների, Գիշերը Կաբուջարում (1984) պատմվածքների և վիպակների ժողովածուները։ Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Սիրո տանջանքները» վիպակը տպագրվել է «Սադոյ Շարկ» (1985) ամսագրում։ Հրատարակել է «Հորը որոնելիս» վեպը։ Կարոմատուլլոյի առանձին ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն, թուրքմեներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով[2]։

Պարգևներ խմբագրել

  • Տաջիկստանի ժողովրդական գրող
  • Տաջիկստանի Հանրապետության Ռուդաքիի անվան պետական մրցանակ
  • Լ. Ն. Տոլստոյի անվան գրական մրցանակ
  • Տաջիկստանի մշակույթի վաստակավոր գործիչ
  • «Շարաֆ» շքանշան

Նշումներ խմբագրել

  1. 2009 թվականի ՀԳՄ հրատարակության «Տաջիկական գրականության անթոլոգիա» գրքում Կարոմատուլլո Միրզոյի ծննդյան ամսաթիվը նշված է 1941։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Адибони Тоҷикистон (маълумотномаи мухтасари шарҳиҳолӣ)./Таҳия ва танзими Асрори Сомонӣ ва Маҷид Салим. – Душанбе, «Адиб», 2014, – с.129 ISBN 978-99947-2-379-9
  2. Տաջիկական գրականության անթոլոգիա. Երևան: ՀԳՄ հրատարակություն. 2009. ISBN 978-9939-58-036-4.