Կարյալա (ապահովագրական ընկերության շենք)

ապահովագրական ընկերության շենք

«Կարյալա» ապահովագրական ընկերության նախկին շենք (ռուս.՝ Здание страховой компании «Карьяла»), աշտարակի տեսքով բնակելի շենք Վիբորգ քաղաքում, որը պատմականորեն Ֆինլանդիայում կառուցված առաջին բարձրահարկ բնակելի շենքն է։ Գտնվում է Կենտրոնական միկրոշրջանում` Լենինգրադյան մայրուղի տուն 7 հասցեում, որը զբաղեցնում է Շկոլնայա հրապարակի հարևանությամբ Մոսկովյան պողոտայի մոտակայքում գտնվող եռանկյունաձև տարածքը[1]։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1930-ականներին Վիբորգում նկատվեց ծառայությունների ոլորտի զգալի զարգացում, որն ուղեկցվում էր ձեռնարկությունների և շենքերի քանակի աճով։ 1938 թվականին «Կարյալա» ապահովագրական ընկերության նոր շենքի համար հայտարարված մրցույթում հաղթեց Օուլուից երիտասարդ ճարտարապետ Օլլի Պյոյույուի նախագիծը։ 1939 թվականին սկսվեց Ֆունկցիոնալիզմի ոճով անսովոր ձևի կետավոր շենքի կառուցումը, որը ստացել էր «առաջին ֆիննական երկնաքեր» մականունը։ Մինչև 1967 թվականը «երկնաքերը» մնում էր Վիբորգի ամենաբարձր բնակելի շենքը[2]։

1940 թվականի խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1940) ժամանակ, երբ խորհրդային զորքերը մտան Վիբորգ, շենքի տանիքը նոր էր կառուցվել։ Որոշվեց շենքը վերակառուցել Լենինգրադի կինոտեխնիկումը տեղակայելու համար, սակայն, 1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, շենքը կրկին անցավ նախկին տերերին, ովքեր 1943 թվականին շինարարությունը ավարտեցին շինարարությունը` Վիբորգի օպերացիայից անմիջապես առաջ։ Ռազմական գործողությունների ընթացքում շենքը գրեթե չէր վնասվել, որից հետո այն շահագործման հանձնվեց որպես բնակելի շենք՝ առաջին հարկում տեղակայված խանութներով և գրասենյակներով։ Այսպիսով, ինչպես նշված է Ե. Ե. Կեպպայի ուսումնասիրության մեջ, «Ֆինլանդիայի առաջին երկնաքերը» մտավ Վիբորգի պատմության մեջ՝ որպես վերջին ավարտված նախապատերազմական շենք։

 
Պատերազմական ժամանակաշրջանի լուսանկար

Նկարագրություն խմբագրել

Ավելի քան 40 մետր բարձրությամբ տասնմեկ հարկանի, բլրի լանջին տեղակայված շենքի ուշագրավ տարրերից են, «պառկած» պատուհանները և երկրորդ հարկը շրջափակող ապակեպատ կարկառամասը։ Ճարտարապետի մտահղացմամբ, առաջին երկու հարկերը նախատեսված էին գրասենյակների տեղակայման համար, իսկ վերին հարկերը` բուխարիներով և ժամանակակից տեխնիկայով, էլեկտրական վառարաններով ու սառնարաններով հագեցած բնակարանների համար։ Ամենամեծ 40 բնակարանների համար նախագծվել էին պատշգամբներ և սպասավորների համար նախատեսված սենյակներ։ Վերին հարկում նախատեսվում էր տեղակայել կենցաղային ծառայություններ` սաունա, լվացքատուն և սպիտակեղենի չորանոց, ինչպես նաև դիտակետ։ Երկու վերելակով բնակելի տարածք տանող կենտրոնական մուտքը զարդարված է զույգ սյուններով։ Կլորացված ճակատը և դեպի ստորգետնյա ավտոտնակ տանող դարպասների տեղադրումը ինքնատիպություն են հաղորդում նախագծին. Դրանք տեղակայված են Մոսկովյան պողոտայի կողմերում, այսինքն ոչ թե շենքի ցածրադիր մասում, այլ Մելնիչնայա լեռան լանջի ամենաբարձրադիր մասում։ Փորձագետները նշում են շինարարության և նյութերի բարձր որակը, չնայած այն հանգամանքին, որ շենքի կառուցումն ավարտվել է պատերազմի տարիներին։ Այնպիսի շենքերի համալիրը, ինչպիսիք են Ալվար Աալտոյի գրադարանը, Վիբորգի արխիվը, կերպարվեստի թանգարանը, Վիբորգի գրավատունը և «Սավո-Կարելական մեծածախ ընկերության» շենքը, բազմահարկ շենքը համարվում են Վիբորգյան ֆունկցիոնալիզմի վառ օրինակներ և կոչվում են «Սպիտակ Վիբորգ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Изображения на «Виртуальном Выборге»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. Вот эта улица, вот этот дом...

Գրականություն խմբագրել

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга эры функционализма. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 168 с. — ISBN 978-5-91882-028-5
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8