Դպրոցական հրապարակ (Վիբորգ)

Դպրոցական հրապարակ (ֆիններեն՝ Myllymäenaukio, Շկոլնայա հրապարակ), հրապարակ Վիբորգում ՝ Մոսկովյան պողոտայի և Կուտուզովի բուլվարի միջև, որը միացված է Դպրոցական նրբանցքով։ Այն ունի շուրջ 3000 քմ մակերեսով և բարդ ռելիեֆով կորագիծ սեղանաձև տեսք։

Դպրոցական հրապարակ
Выборг, Школьная площадь сверху (1).jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ

ՊատմությունԽմբագրել

Հրապարակը կազմավորվել է 1861 թվականին Վիբորգի զարգացման գլխավոր հատակագծին համապատասխան՝ բլրի լանջին։ Մինչև 1887 թվականը այստեղ հողմաղաց է եղել, որով էլ բացատրվում է հրապարակի առաջին անվանումը՝ Ջրաղացային լեռան հրապարակ (ֆիններեն՝ Myllymäenaukio): Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո (1939-1940) հրապարակը կոչվել է Ջրաղացային, բայց 1945 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմից հետո, այն վերանվանվել է Դպրոցական, քանի որ հրապարակում տեղակայված են եղել երեք ուսումնական հաստատություն[1]։

Համաձայն Վիբորգի զարգացման գլխավոր հատակագծի՝ 1929 թվականից հրապարակը պետք է ձեռք բերեր կարևոր տրանսպորտային հանգույցի կարգավիճակ, երբ քաղաքի կենտրոնի մուտքը պետք է անցներ Կալևանկատուի (այժմ՝ Պերվոմայսկայա փողոց) լայն մայրուղով։ Դրա համար նոր փողոցի կառուցումը սկսվեց Կայարանային հրապարակի ուղղությամբ։ Ահա թե ինչպես առաջացավ առայժմ անանուն անցուղին, որը միացնում էր հրապարակն ու Լենինգրադյան մայրուղին։ Սակայն պատերազմի պատճառով մայրուղու նախագիծը չավարտվեց, իսկ հրապարակին հարող տարածքը հատկացվեց ուսումնական հաստատություններին։ Հրապարակը շրջապատող և ռազմական գործողություններից տուժած շենքերը վերականգնվեցին հետպատերազմյան շրջանում։ Իսկ 1970-ականներին Դպրոցական հրապարակի ամբողջական ձևավորումն ավարտվեց ինը հարկանի բնակելի շենքի կառուցմամբ` Կուտուզովյան բուլվարում գտնվող խանութով և «Մոսկովյան պողոտայում» հեռագրատան շենքի կառուցմամբ։

Տարածքի կառուցապատման գործընթացն ավարտվել է 2002 թվականին՝ ութ հարկանի բնակելի շենքի և խանութների կառուցմամբ։ 2008 թվականին իրականացվել է դպրոցական մարզադաշտի վերակառուցում։

ՇենքերԽմբագրել

  • Կանանց ֆիննական գիմնազիայի նախկին շենք,
  • Թիվ 7 դպրոց, նախկին Ռեպոլսկի տարրական դպրոցի շենք (Դպրոցական հրապարակ 4)։ Ճարտարապետ՝ Բրյունոլֆ Բլումկվիստ, 1902[2],
  • «Ալեքսանդրովյան» արհեստագործական քոլեջ, կանանց ֆիննական գիմնազիայի նախկին շենք (Դպրոցական հրապարակ, 2)։ Ճարտարապետ՝ Յոհան Յակոբ Արենբերգ, 1906։ Կողային ճակատին նշված է վերանորոգման ամսաթիվը՝ 1940[2],
  • Հրշեջ կայան (Կուտուզովի պողոտա 47)։ Ճարտարապետ՝ Բրյունոլֆ Բլումկվիստ, 1906։
  • Թիվ 11 դպրոց, նախկին ֆիննական համատեղ ուսուցման նախկին ֆիննական դպրոցի շենք (Դպրոցական հրապարակ, շենք 5)։ Ճարտարապետներ՝ Ալլան Շուլման և Գ. Ֆրեյզեր, 1912,
  • Բնակելի վեց հարկանի շենք (Դպրոցական նրբանցք 3)։ Ճարտարապետ՝ Վ. Կեյնյանեն, 1927,
  • «Կարյալա» ապահովագրական ընկերության նախկին շենք (Լենինգրադյան մայրուղի 7)։ Ճարտարապետ՝ Oլլի Պյոյուրյու, 1943,
  • Բնակելի ինը հարկանի շենք՝ խանութով (Կուտուզովյան բուլվար 43)։ Ճարտարապետ՝ Բ. Ի. Սոբոլև, 1974,
  • Հեռախոսային կայան (Մոսկովյան պողոտա 26)։ Ճարտարապետներ՝ Տ. Վ. Բորովկովա և Գ. Ա. Սմիրնով, 1976,
  • Բնակելի ութ հարկանի շենք (Դպրոցական նրբանցք 1), 2002։

ԳրականությունԽմբագրել

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга эры функционализма. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 168 с. — ISBN 978-5-91882-028-5
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Страницы Выборгской истории. Сборник статей. Книга вторая / Сост. С.А. Абдуллина. — Выборг: «Европейский дом», 2004. — 734 с. — ISBN 5-8015-0167-3

ԾանոթագրություններԽմբագրել