Կարմրան ծաղկաշատ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Կարմրանածաղկավորներ
Ընտանիք Կարմրանազգիներ
Ցեղ Կարմրան
Տեսակ Կարմրան ծաղկաշատ
Լատիներեն անվանում
Tamarix florida Bge


Կարմրան ծաղկաշատ (լատին․՝ Tamarix florida Bge), Կարմրանազգիների ընտանիքի, Կարմրան ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ խոշոր թուփ կամ սլացիկ ծառ է' մինչև 8 մ բարձրությամբ՝ բնի և խոշոր ճյուղերի վրա անփայլ, մուգ մոխրագույն կամ դարչնագույն կեղևով։ Վերին ճյուղերը նուրբ են, գլանաձև՝ տեղադրված սուր անկյան տակ, ծածկված բաց գորշավուն, դարչնավուն, շիկավուն կամ ծիրանագույն կեղևով։ Ընձյուղները ուղիղ են՝ հակված դեպի բունը։ Միամյա շիվերի վրա տերևները լայն սրտաձև են կամ օվալաձև, հաստավուն, ներքին մասով գրկում են շիվը, շիկավուն են կամ բաց դեղնակարմիր, ծածկված խոր կետերով (գեղձերով)։ Կանաչ ընձյուղների տերևները երկարավուն են, կղմինդրաձև դասավորված, թեթևակի դեպի ետ ծռված, ընձյուղը գրկում են կիսով չափ, ծածկված են գեղձիկներով, որոնք խոր կետերի տպավորություն են թողնում։ Գարնանը հայտնվող ծաղկաողկույզները կողմնային են, բազմաթիվ, 1—10 սմ երկարությամբ։ Ամռանը ծաղիկները հավաքված են նոսր հուրաններում և գտնվում են աճող ընձյուղների գագաթին։ Ծաղիկը 5 անդամանի է։ Ծաղկակիցը կաշվեկերպ է, նշտարաձև։ Բաժակաթերթիկները օվալա-ռոմբաձև են, լայն, թաղանթանման, նուրբ ատամնաեզր, փոքր կեռիկով, սրածայր կամ բթածայր։ Պսակը կիսաբաց է կամ լայն զանգականման, պսակաթերթիկները բաց վարդագույն են, կամ սպիտակ, երկարավուն-օվալաձև, մինչև 2 մմ երկարությամբ, նեղ։ Ենթավարսանդային սկավառակը պոլիմորֆ է։ Տուփիկը ունի մինչև 3 մմ երկարություն, նեղ կոնաձև է, փայլուն, բաց դեղնավունից մինչև նարնջագույն։ Պարունակում է մինչև 16 սերմ։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Իրանում, Արևմտյան Չինաստանում, Հարավային և Միջին Ասիայում, Աֆղանստանում։ Հայկական ՍՍՀ-ում տարածված է Արարատյան դաշտում, Վայքում, Մեղրիում, որտեղ աճում է գետափերին, ավազոտ վայրերում և կավահողերում՝ ծովի մակերևույթից մինչև 900 —1200 մ բարձրության վրա։ Սլացիկ, գեղեցիկ ծառատեսակ է, օժտված դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Գարնանը տերևներն ավելի ուշ են բացվում, քան կարմրանի մյուս տեսակներինը։ Ծաղկում է գարնանից մինչև ուշ աշուն, ընդ որում աշնանը տերևները ստանում են բավականին գեղեցիկ դեղնանարնջագույն գունավորում։

Կիրառություն խմբագրել

Հեռանկարային է մեր հանրապետության միջին և ստորին լեռնային գոտիների բնակավայրերի կանաչապատման համար։ Էկոլոգիական խումբը IX: Մշակության հավանական շրջանները Յա, 8, 12, 17 — 18,^ 22-25, 28, 32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ234)։