«Կարմիր քառակուսի», Կազիմիր Մալևիչի նկարն է։ Նկարել է 1915 թվականին։

Կարմիր քառակուսի
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1915
բարձրություն53
լայնություն53
ուղղությունսուպրեմատիզմ
ժանրաբստրակցիոնիզմ
նյութկտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ
 Red square by Malevich (GRM) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Պատկերված է սպիտակ ֆոնի վրա կարմիր քառանկյունի, որն իր ձևով փոքր-ինչ տարբերվում է քառակուսուց։ 1920 թվականին Մալևիչը այս նկարի մասին գրել է, որ այն ստացել է նաև համընդհանուր նշանակություն՝ «որպես հեղափոխության ազդակ»։

Համեմատություն խմբագրել

Կսանա Բլանկը համեմատում է Մալևիչի սուպրեմատիզմը Լև Տոլստոյի ստեղծագործությունների հետ[1]։ Մասնավորապես, Տոլստոյի «Խելագարի գրառումները» ստեղծագործության մեջ նկարագրվում է սենյակը, որտեղ Ֆյոդորը զգում է անսահման կարոտ․

  «Մաքուր քառակուսի սենյակ է։ Որքանով հիշում եմ, ինձ համար տանջալի էր, որ սենյակը քառակուսի էր։ Կար մեկ պատուհան՝ կարմիր վարագույրով»։  

Ըստ էության, սպիտակ ֆոնի վրա կարմիր քառակուսին համարվում է կարոտի խորհրդանիշ։ Ինքը՝ Մալևիչը, իր առաջին Սև քառակուսու հայեցակարգը բացատրել է այսպես․

  «Քառակուսին զգացմունք է, սպիտակ տարածությունը՝ այդ զգացմունքի հիմքում ընկած դատարկությունը»։  

Կսանա Բլանկը եզրակացնում է, որ ինչպես Տոլստոյի պատմվածքում, այստեղ ևս սպիտակ ֆոնի վրա կարմիր քառակուսին արտացոլում է մահվան և դատարկության վախը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В поисках иконичности: Л. Толстой и К. Малевич // Русская литература. — 2005. — N1. — С. 33-42

Արտաքին հղումներ խմբագրել