Սև խաչ (1915)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև խաչ (այլ կիրառումներ)
«Սև խաչ», նկարել է Կազիմիր Մալևիչը 1915 թվականին։ Նկարը պատկանում է ռուսական անառարկայական նկարչության նոր ուղղությանը, որը Մալևիչն անվանել է սուպրեմատիզմ։ «Սև խաչը», «Սև շրջանը» և «Սև քառակուսին» կազմում են տրիպտիխ։
Սև խաչ (1915) | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կազիմիր Մալևիչ |
տարի | 1915 |
բարձրություն | 79 |
լայնություն | 79 |
ստեղծման երկիր | Ռուսական կայսրություն |
ուղղություն | սուպրեմատիզմ |
նյութ | կտավ |
գտնվում է | Ժամանակակից արվեստի պետական թանգարան |
հավաքածու | Ժամանակակից արվեստի պետական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Black cross by Malevich Վիքիպահեստում |
Նկարագրություն խմբագրել
Մալևիչը ընտրել է քառակուսու ձևը։ Սպիտակ ֆոնի վրա պատկերված է սև հավասարակողմ խաչ։
Ստեղծման պատմություն խմբագրել
«Սև խաչ» նկարը Մալևիչը նկարել է 1915 թվականին, սակայն մի քանի սուպրեմատիկ աշխատանքների նման թվագրել է 1913 թվական։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է «Նկարների վերջին ֆուտուրիստական 0,10 ցուցահանդեսում» 1915 թվականին։ 1923 թվականին Մալևիչի աշակերտները նկարեցին «Սև խաչի», «Սև քառակուսու» և «Սև շրջանի» նոր տարբերակներ 1924 թվականին կայանալիք Վենեցիայի 16-րդ Բիեննալի համար։ Այդ աշխատանքները ներկայումս պահվում են Ռուսական Պետական թանգարանում։
Գողություն խմբագրել
«Սև խաչը» ձեռք բերեց կոլեկցիոներ Նիկոլայ Իվանովիչ Խարջիևը։ 1977 թվականին շվեդ գրականագետ Բենգտ Յանգֆելդտը Խարջիևից գողացավ Մալևիչի չորս նկարները, այդ թվում՝ նաև «Սև խաչը», և տեղափոխեց Շվեդիա։ 1980 թվականին նա վաճառեց «Սև խաչը» փարիզյան Պոմպիդու կենտրոնին 4,5 միլիոն ֆրանկով (այդ ժամանակից նկարի գինը բարձրացել է մոտ 70 անգամ)։ Վաճառքն իրականացվել է իրավաբան Տուրա Ստենհոլմի օգնությամբ (նրա կինն այդ ժամանակ դատախազ էր Ստոկհոլմում) արվեստի ստեղծագործությունների առևտրական Վիլյամ Արանովիչի փոխանձի միջնորդությամբ, սակայն ձևակերպվել է որպես նվեր Ֆրանսիայում մշակութային նախագծերը ֆինանսավորող ամերիկյան ֆոնդին։ Դա է պատճառը, որ պաշտոնապես նկարը համարվում է որպես «նվեր թանգարանին»։
Նշանակություն խմբագրել
Սուպրեմատիզմի տեսության մեջ քառակուսին շարժման արդյունքում վերափոխվել է «սև խաչաձև հարթության»՝ սուպրեմատիզմի երեք առաջնային ձևերից մեկի, որի նշանակությունը մեծ մասամբ գերազանցել է դրա տեսողական նյութական կառուցվածքին։
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
- Шатских А. С. Казимир Малевич. — М.: Слово, 1996. — 96 с.
Արտաքին հղումներ խմբագրել
- Супрематизм /suprematism Արխիվացված 2016-03-26 Wayback Machine (ռուս.)
- Кража века, или Идеальное преступление: Харджиев против Янгфельдта (ռուս.)