«Չորս քառակուսի», նկարել է Կազիմիր Մալևիչը 1915 թվականին։ Նկարը պատկանում է ռուսական անառարկայական նկարչությանը, որը Մալևիչն անվանել է սուպրեմատիզմ։

Picto infobox artiste.png
Չորս քառակուսի
Четыре квадрата (Four square), К.С.Малевич.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1915
բարձրություն49
լայնություն49
ստեղծման երկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ուղղությունսուպրեմատիզմ
նյութկտավ
գտնվում էՍարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան արվեստի թանգարան
հավաքածուՍարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան արվեստի թանգարան
Ծանոթագրություններ

ՆկարագրությունԽմբագրել

Նկարը ունի պարզ կառուցվածք (ինչպես «Սև քառակուսին»)։ Պատկերված է երկու սև և երկու սպիտակ քառակուսի, որոնք ունեն շախմատային դասավորվածություն և միավորված են կտավի միասնական քառակուսու մեջ։ «Չորս քառակուսիների» առանձնահատկությունն այն է, որ նկարը կարող է անվերջ շարունակվել ցանկացած ուղղությամբ՝ ստեղծելով անսահման շախմատային տախտակ։

Ստեղծման պատմությունԽմբագրել

«Չորս քառակուսին» ստեղծման տարում ցուցադրվել է «Նկարների վերջին ֆուտուրիստական 0,10 ցուցահանդեսում» մնացած 39 նկարների հետ, որոնցով Մալևիչը ազդարարել է նկարչության նոր ուղղության՝ սուպրեմատիզմի ստեղծման մասին։ 1929 թվականին նկարը փոխանցվել է Ա․Ն․Ռադիշևի անվան սարատովյան նկարչական թանգարանին, որտեղ մինչ օրս պահպանվում է։ Նկարը շատ պահանջված է արտասահմանյան ցուցահանդեսներում։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել