Կարլ Բարքս (անգլ.՝ Carl Barks, մարտի 27, 1901(1901-03-27)[1][2][3][…], Merrill, Քլամաթ շրջան, Օրեգոն, ԱՄՆ[2] - օգոստոսի 25, 2000(2000-08-25)[1][2][3][…], Գրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ[2]), Դիսնեյի նկարիչ-նկարազարդող և կոմիքսների հեղինակ։ Նա երևակայական Դաքսբուրգ քաղաքի հեղինակն է, որը ծառայում էր որպես սետինգ «Բադային պատմություններ» մուլտ և կոմիքս սերիալների համար։ Իր սցենարների և նկարազարդումների համար նա ստացել է Մարդ-բադիկ մականունը։ Ժամանակակից կոմիքսների հայրը` Ուիլ Այսները, անվանել է նրան կոմիքսների Անդերսեն[8]։

Կարլ Բարքս
Ծնվել էմարտի 27, 1901(1901-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրMerrill, Քլամաթ շրջան, Օրեգոն, ԱՄՆ[2]
Վախճանվել էօգոստոսի 25, 2000(2000-08-25)[1][2][3][…] (99 տարեկան)
Մահվան վայրԳրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունդերասան, գրող, նկարիչ, ագարակապան, լրագրող, սթորի-արտիստ, նկարազարդող, կոմիքսների արտիստ, կոմիքսների սցենարիստ, մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ և storyboard artist
ԹեմաներԿոմիքս[4]
Ուշագրավ աշխատանքներՍկրուջ Մակդաք, Gyro Gearloose?, Donald Duck Finds Pirate Gold?, Donald Duck and the Mummy's Ring?, Magica De Spell?, Gladstone Gander?, Beagle Boys? և Christmas on Bear Mountain?
Պարգևներ
ԱմուսինGaré Barks?
ստորագրություն
Изображение автографа
 Carl Barks Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բարքսը ծնվել է Օրեգոն նահանգի Մերիլլ քաղաքում։ Խոսելով իր մանկության մասին` Կարլը նշել է, որ հաճախ է միայնակության զգացում ունեցել։ Նրա ֆերմեր ծնողներին էր պատկանում մոտ մեկ քառակուսի մղոն (2.6 կմ²) հողատարածք։ Շրջանի ամենամոտ հարևանը ապրում էր նրանցից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, բայց Բարկսի ծնողներին ավելի շատ ծանոթ էր, քան ընկեր։ Մոտակա դպրոցը տնից երեք կմ հեռավորության վրա էր գտնվում, և փոքրիկ Կարլը դպրոց գնալիս ստիպված էր ամեն օր հաղթահարել այդ տարածությունը։

1908 թվականին Բարկսի հայրը, հույս ունենալով ավելացնել եկամուտը, իր ընտանիքին տեղափոխեց Օրեգոն նահանգի Միդլենդ քաղաք։ Այստեղ նրանք հիմնեցին նոր անասնաբուծական ֆերմա և սկսեցին վաճառել իրենց արտադրանքը տեղական սպանդանոցում։ 1911 թվականին նրանք տեղափոխվեցին Կալիֆոռնիայի Սանտա Ռոզա քաղաք, բայց Բարկսերի գործերը նոր վայրում բավականին վատ էին, և ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված էին վերադառնալ Մերիլլ։

1916 թվականը տասնհինգամյա Կարլի կյանքում դարձավ շրջադարձային։ Նախ, այդ տարի մահացավ Կարլի մայրը։ Երկրորդ, նրա մոտ առաջացան լսողության հետ կապված լուրջ խնդիրներ (հետագայում նա ստիպված կլինի ձեռք բերել լսողական ապարատ, որը նա կօգտագործի ամբողջ կյանքի ընթացքում)։ Երրորդ, լսողության հետ կապված խնդիրների պատճառով, որը բացասական ազդեցություն ունեցավ ուսման մեջ, նա ստիպված էր դադարեցնել ուսումը։

Աշխատանքի որոնում խմբագրել

Դրանից հետո Բարկսը սկսեց աշխատել։ Նա հաճախ էր փոխում աշխատավայրը և ինքն իրեն փորձում էր տարբեր ոլորտներում (ֆերմեր, խառատ, փայտահատ, տպագրիչ և այլն), բայց այդպես էլ չկարողացավ հասնել էական հաջողությունների։ Հետագայում կյանքի այս ժամանակահատվածը կազդի նրա ամենահայտնի կոմիքսների կերպարների վրա ՝ Դոնալդ բադ և Սկրուջ Մակդաք։ Ինչպես ասում էր Կարլ Բարկսը, ինքն անձամբ է ծանոթ նման իրավիճակներին։

Այդ ժամանակ Բարկսը սկսեց մտածել այն մասին, թե ինչպես համատեղել աշխատանքը և սիրած հոբբին` նկարչությունը։ Դեռ վաղ մանկությունից նա սիրում էր նկարել, պատճենելով իր սիրված կոմիքս նկարիչների նկարները։ Մինչև իր տասնվեց տարիները, նա հիմնականում սովորում էր ինքնուրույն նկարել, բայց հետագայում որոշեց մի քանի դասեր վերցնել։ Սակայն առաջին չորս դասերից հետո նա ստիպված էր դադարեցնել ուսումը, քանի որ իր աշխատանքի պատճառով գրեթե ժամանակ չէր մնում նման դասերի։ Սակայն հետագայում նա ասաց, որ այդ դասերը զգալիորեն օգնեցին նրան կատարելագործել իր ոճը։

1918 թվականի դեկտեմբերին Բարկսը հեռացավ հորից և գնաց Սան Ֆրանցիսկո աշխատանք փնտրելու։ Այնտեղ նա աշխատանք ստացավ փոքր հրատարակչությունում՝ փորձելով վաճառել իր նկարները թերթերին և այլ լրատվամիջոցներին, բայց փոքր հաջողություններով։

Այդ ժամանակ նա հանդիպեց իր առաջին կնոջը՝ Փերլ Թըրներին, որի հետ ամուսնացավ 1921 թվականին. Նրանք ունեցան երկու դուստրեր` Պեգգին (1923) և Դորոթին (1924):

1923 թվականին Բարկսը վերադարձավ Մերիլլ, որտեղ որոշ ժամանակ կրկին աշխատեց որպես ֆերմեր։ Շուտով նա հասցրեց իր նկարներից մի քանիսը վաճառել «Judge» ամսագրին, իսկ ավելի ուշ որպես խմբագիր աշխատանք ստանավ տղամարդկանց «Calgary-Eye-Opener»- ի ամսագրում ։ Միևնույն ժամանակ, նա շարունակում էր իր գրաֆիկական աշխատանքները վաճառել կողմնակի հրատարակությունների։

1930 թվականին Բարկսը բաժանվեց կնոջից և շուտով տեղափոխվեց Մինեապոլիս, որտեղ տեղակայված էր «Calgary-Eye-Opener»-ը ։ Այնտեղ նա հանդիպեց Կլարա Բելկենին, ով 1938 թվականին դարձավ նրա երկրորդ կինը։

Աշխատանք և ստեղծագործական գործունեություն խմբագրել

1935 թվականի նոյեմբերին նա իմացավ, որ Ուոլթ Դիսնեյը փնտրում է նոր նկարիչների իր ստուդիայում։ Բարկսը որոշեց փորձել բախտը։ Նա հավանության արժանացավ փորձնական դիտումներին, որը շուտով հանգեցրեց տեղափոխության Լոս Անջելես։ Կարլը դարձավ երկու վարձու աշխատող պրակտիկանտներից մեկը։ Նրա նախնական աշխատավարձը շաբաթական 20 դոլար էր։ Իր աշխատանքը Դիսնեյ ստուդիայում նա սկսեց 1935 թվականին՝ Դոնալդ Դաք դեբյուտից մեկ տարի անց, որը տեղի ունեցավ 1934 թվականի հունիսի 9-ին ՝ «Իմաստուն փոքրիկ հավիկը» («The Wise Little Hen») կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմում։ Սկզբում նա ծառայում էր որպես մուլտիպլիկատորի օգնականներից մեկը, բայց 1937 թվականին նրան տեղափոխեցին սցենարիստների բաժին։

Աշխարհում աճող ռազմական լարվածությունը բացասաբար անդրադարձավ ստուդիայի աշխատանքի վրա, և 1942 թվականին Բարկսը ստիպված էր հեռանալ աշխատանքից։ Մեկնելուց առաջ նա վաստակում էր որպես կոմիքսների նկարիչ ՝ ստեղծելով նկարազարդումների շուրջ կեսը ՝ «Դոնալդ Դաքը փնտրում է ծովահենների գանձերը(«Donald Duck Finds Pirate Gold»), որը թողարկվել է 1942 թվականի հոկտեմբերին։ Այս պատմությունը առաջին բնօրինակ կոմիքսն է Դոնալդ Դաք մասին,հրատարակված հայտնի ամերիկյան կոմիքսների ամսագրում։ Այնուամենայնիվ, սա կոմիքսների վերաբերյալ նրա առաջին գործը չէր, քանի որ նույն տարում ավելի վաղ նա աշխատել էր «Պլուտոն փրկում է նավը» («Pluto Saves the Ship») սցենարի վրա։ Դիսնեյի ստուդիայից հեռանալուց հետո Բարկսը մեկնում է Կալիֆոռնիա, որտեղ մտադրվում է ստեղծել սեփական թռչնաֆաբրիկան։

Նա շուտով աշխատանք է ստանում Western Publishing հրատարակչությունում, որտեղ նա անուղղակիորեն աշխատում է Դոնալդ Դեքի մասին կոմիքսների վրա։ 1943 թվականին լույս տեսավ նրա տաս էջանոց պատմությունը՝ «Հաղթանակի այգի»(«The Victory Garden»), որը առաջինն էր Բարկսի մոտ հինգ հարյուր աշխատություններից, որը լույս էր տեսել Western Publishing-ի համար, որի վրա աշխատել է առաջիկա երեք տասնամյակների ընթացքում:Իր կոմիքսների գլխավոր հերոսներին` Դոնալդն ու նրա եղբորորդիներին (Հուեյը, Դեյվին և Լուիը, որոնք նաև հայտնի են որպես Բիլլի, Վիլլի և Դիլլի)` նա շրջապատեց նոր էքսցենտրիկ կերպարներով։ Դրանց թվում. Սկրուջ Մակդաք` աշխարհի ամենահարուստ բադը, Գլեդստոուն Գուսակ` Դոնալդի աներևակայելի երջանիկ զարմիկը, Գավս եղբայրներ` անհաջող հանցագործներ, Ֆլինտխարտ Գլոմգոլդ, Սկրուջ Մակդաքի հիմնական մրցակիցը; կախարդուհի Մագիկա դը Հիպնոսը և այլք։

Ստեղծագործական հաջողությունները բացասաբար են անդրադարձել նրա ընտանեկան կյանքի վրա, և 1951 թվականին Բարկսը բաժանվում է Կլարայից։ 1954 թվականին ամուսնանում է երրորդ անգամ։ Նրա նոր կինը դարձավ նկարիչ Մարգարետ Ուիլյամսը, ում հետ նա ծանոթացել է կերպարվեստի ցուցահանդեսում։

Ուշ տարիներ խմբագրել

շ 1966 թվականին Բարկսը թոշակի անցավ, բայց այնուամենայնիվ, որոշ ժամանակ շարունակեց գրել կոմիքսներ «Western Publishing»-ի համար։ Շուտով նա սկսեց նկարել նկարներ, որոնք վաճառեց տեղական ցուցահանդեսներում։ Նրանց վրա նա պատկերում էր ագարակի կյանքից հումորային տեսարաններ, ինչպես նաև բնիկ ամերիկացիների դիմանկարներ։ 1975 թվականին Բարկսի առաջին նկարներից մեկը աճուրդում վաճառվեց 2,500 դոլարով։ Այնուհետև գները և նրա աշխատանքի պահանջարկը անընդհատ աճում էին, և 1976 թվականին նրա «Հուլիսի չորսին Դուկբուրգում» նկարը վաճառվեց ռեկորդային գնով ՝ 6400դոլարով։ 1981 թվականին Բարկսը ունեցավ մասնակցություն Սկրուջ Մակդաքի մասին կոմիքս գրքի հրատարակմանը,որը թողարկվեց սահմանափակ քանակով։ 1993 թվականից մինչև 1998 թվականը նա ղեկավարել է իր կողմից հիմնադրված «Կարլ Բակսի ստուդիա»ն, որը 1994 թվականին կազմակերպեց շրջագայություն եվրոպական 11 երկրներում՝ իր աշխատանքները խթանելու համար։

1994 թվականից մինչև 1998 թվականը Եվրոպական տասը թանգարաններում անցկացվեց ցուցահանդես-հետհայացք Բարկսի աշխատանքների, որին այցելեցին ավելի քան 400 000 մարդ[9]։

Կարլ Բարկսը մահացավ 2000 թվականի օգոստոսի 25-ին Գրանտս-Պասում գտնվող իր նոր տանը՝ հարյուրամյակից մի քանի ամիս առաջ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ամերիկյան The Comics Journal ամսագիրը ներառեց Դոնալդ Դաքի կոմիքսները 20-րդ դարի հարյուրավոր լավագույն անգլալեզու կոմիքսների ցուցակում, որտեղ նա գրավեց 6-րդ տեղը:Այս ցուցակում Սկրուջ հորեղբոր մասին պատմող կոմիքսները զբաղեցրեցին 20-րդ տեղը[10].
  • Կարլ Բարկսը ստեղծեց Էնդի Պանդայի մասին կոմիքս գրքերից մեկը, որը հրատարակվել է 1943թվականին)։ (New Funnies 76).
  • Կարլ Բակսի պատվին կոչվել է աստերոիդներից մեկը - 2730 Բարկս[11]
  • Տեսախաղ Donald Duck: Goin 'Quackers' նվիրված էր Կարլ Բարկսի հիշատակին։

Տես նաև խմբագրել

  1. Դոնալդ Դաք
  2. Սկրուջ Մակդաք

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Բարքս» հոդվածին։