Կարլեն Ղամբարյան
Կարլեն Հմայակի Ղամբարյան (փետրվարի 17, 1927[1], Ղշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - անհայտ), կուսակցական և պետական աշխատող։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1977), ԽՄԿԿ անդամ 1946)։
Կարլեն Ղամբարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1927[1] |
Ծննդավայր | Ղշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1950)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1958)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը (1950 թ.), ՍՄԿԿ ԿԿ-ի բարձրագույն կուսակցական դպրոցը (1958 թ.)։ 1950 թվականից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում։ 1955 թվականին ընտրվել է ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջկոմի առաջին քարտուղար։ 1958 թվականից աշխատել է ՀԿԿ ԿԿ-ի ապարատում։ 1959 թվականին ընտրվել է ՀԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1961 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, միաժամանակ (1963-1965 թթ.)՝ արդյունաբերության և շինարարության ղեկավարման գծով ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի նախագահի տեղակալ։ 1975-1981 թվականներին Ղամբարյանը եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1981 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար և ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամ։ 1960 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ։ ՀԽՍՀ V-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 4 շքանշաններով և մեդալներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 24)։ |