Կարլեն Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարլեն Արտաշեսի Դանիելյան (սեպտեմբերի 25, 1931[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1998[2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից։
Կարլեն Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1931[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1998[2] |
Մասնագիտություն | գրող, դասախոս և գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1954) և Գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1974) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Գրականության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կարլեն Դանիելյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԿարլեն Դանիելյանը ծնվել է 1931 թվականին Երևանում։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, այնուհետև սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1961 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայ մեմուարային գրականության պատմությունից» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին պաշտպանել է «Հայ գյուղագրությունը 19-րդ դարում» ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
1958-1979 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1964 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 1979-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների ինֆորմացիայի բաժնում։ 1984 թվականից եղել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը։ ԽՄԿԿ անդան 1961 թվականից։
Երկեր
խմբագրել- Հայ մեմուարային գրականության պատմությունից, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1961, 250 էջ, տպ․ 1500
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 1 (գրքի «Մեմուարային գրականություն» գլուխը գրել է Կ․ Դանիելյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1962, 560 էջ, տպ․ 3000
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (գրքի «Գրիգոր Արծրունի» և «Այլ արձակագիրներ» գլուխները գրել է Կ․ Դանիելյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 760 էջ, տպ․ 3000
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4 (գրքի «Հայ գրականությունը 80-90-ական թվականներին» գլուխը գրել է Կ․ Դանիելյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1972, 776 էջ, տպ․ 3000
- Հայ գյուղագրությունը 19-րդ դարում, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1973, 570 էջ, տպ․ 2000
- Գրական մշակներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 397 էջ, տպ․ 5000
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (գրքի «Հայ գյուղագրությունը 1900-1910-ական թվականներին» գլուխը գրել է Կ․ Դանիելյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ, տպ․ 5000
- Լուսինե Զաքարյան, Երևան, 1981, 204 էջ։
Մամուլ
խմբագրել- Մանկության օրերի ձայները, «Գարուն» 1981, 3
Աղբյուրներ
խմբագրելՀայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 136.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1173
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլեն Դանիելյան» հոդվածին։ |