Կառլեն Բագրատի Ակունց (Աքունց, հոկտեմբերի 24, 1933(1933-10-24)[1], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - 2003[3], Երևան, Հայաստան[4]), հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974

Կառլեն Ակունց
Ծնվել էհոկտեմբերի 24, 1933(1933-10-24)[1]
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել է2003[3]
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1956)[1]
Մասնագիտությունմանկաբարձ-գինեկոլոգ
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1973)
ԱշխատավայրՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան[1], Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Ալերգաբան Վարդան Ակունցի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1973-1989 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչը, 1989-1998 թվականներին՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն։

Մշակել է պահպանողական և վիրահատական բուժման եղանակներ՝ կանանց անպտղության դեպքում, զբաղվել է պտղի վարակական ախտաբանության (ֆետոպաթիա) ներարգանդային ախտորոշման, բարձր ռիսկի դեպքում հղիության և ծննդաբերության ընթացքի ուսումնասիրության խնդիրներով[5]։

Երկեր խմբագրել

  • Կնոջ օրգանիզմի սպեցիֆիկ ֆունկցիաների ֆիզիոլոգիայի և ախտաբանության մի շարք հարցեր, Ե., 1962:
  • Актуальные вопросы бесплодия в браке, 1978, т.л. (Карлен Багратович Акунц).
  • Ранняя диагностика и терапия нарушений функции печени у беременных с резус-отрицательной кровью: Методические рекомендации, 1981, т.л. (К. Б. Акунц).
  • Կնոջ օրգանիզմի սպեցիֆիկ ֆունկցիաների ֆիզիոլոգիայի և ախտաբանության մի շարք հարցեր, 1982, տիտղթ. (Կառլեն Բագրատի Ակունց)։
  • Նորածինների դիսադապտացիայի մանկաբարձական սկզբնաղբյուրները, Ե., 1985 թ. (համահեղինակ)։
  • Адаптация новорожденных от отягощенной беременности, 1986.
  • Առողջ մայր՝ առողջ երեխա, 1990, տիտղթ. (Կ. Բ. Ակունց)։
  • Մանկաբարձություն (Ընտրված բաժիններ), 1995, տիտղթ. (Կառլեն Ակունց)։

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998, 276 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 http://am.hayazg.info/index.php?curid=439
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլեն Ակունց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 168