Վարդան Բագրատի Ակունց (դեկտեմբերի 10, 1937(1937-12-10)[1], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ալերգաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2003)։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ալերգաբան (1969 թվականից), «Առողջ սերունդ» բժշկաէկոլոգ. թերթի գլխավոր խմբագիր (1993 թվականից), «էկո-ծիլ» բժշկաէկոլոգ. բարեգործական ընկերության հիմնադիր-նախագահ (1993 թվականից)

Վարդան Ակունց
Ծնվել էդեկտեմբերի 10, 1937(1937-12-10)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1960)
Մասնագիտությունալերգաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2000) և պրոֆեսոր (2003)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Կառլեն Ակունցի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1968 թվականից աշխատել է Երևանի բժշկական հոսպիտալային մանկաբուժության ամբիոնին կից ԳՀԼ-ում, 1969 թվականից՝ Հանրապետական մանկական ալերգաբանական կենտրոնի հիմնադիր ղեկավար, 1989-1993 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ կլինիկական ալերգաբանության լաբորատորիայի, 1993 թվականից՝ ԱԱԻ կլինիկական ալերգաբանության ամբիոնի հիմնադիր-վարիչ։ 1997 թվականից՝ «Հանքավան» բարձրլեռնային վերականգնողական կենտրոնի հիմնադիր-ղեկավար։

1993 թվականից եղել է «Առողջ սերունդ» բժշկաէկոլոգիական թերթի գլխավոր խմբագիրը, 1993 թվականից՝ «էկո-ծիլ» բժշկաէկոլոգ. բարեգործական ընկերության հիմնադիր-նախագահ, 1969 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ալերգաբան, 2001 թվականից՝ ՌԴ բնական գիտությունների, 2001 թվականից՝ էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիաների անդամ։

Աշխատանքները վերաբերում են երեխաների և մեծահասակների բրոնխային հեղձուկի համաճարակաբանության, պատճառագիտության, ախտորոշման, բուժման հարցերին, հղի կանանց դեղային ալերգիաների հաճախականությանը և կլինիկական առանձնահատկություններին[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (2001)
  • Ռուսաստանի Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ (2001)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=577
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.